Դմիտրի Մեդվեդեւը երախտապարտ է Հայաստանի ժողովրդին - 21 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 21 » Դմիտրի Մեդվեդեւը երախտապարտ է Հայաստանի ժողովրդին
14:40
Դմիտրի Մեդվեդեւը երախտապարտ է Հայաստանի ժողովրդին


Ռուսաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ ռուս-հայկական բարեկամության եւ բարիդրացիության բազմադարյան ավանդույթները շարունակում են ամրապնդվել: Մեր քաղաքացիները հպարտանում են ընդհանուր պատմության փառապանծ Էջերով, համատեղ հաջողություններով ու հաղթանակներով: Դրա ակնառու օրինակն է «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումը, որի բացմանը մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք:

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին մեր մարտիկների հիշատակի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Ռուսաստանը եւ Հայաստանը վստահության եւ համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, ավելի ու ավելի արդյունավետ կերպով համակարգում իրենց քայլերը տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում:

Մենք կարեւոր որոշումների ենք հասել Էկոնոմիկայում, այդ թվում՝ ինովացիոն ճյուղերում, եւ հումանիտար ոլորտում համատեղ նախագծերի առաջշարժման վերաբերյալ: Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ կապերի հետագա խորացմանը` ի բարօրություն մեր երկրի քաղաքացիների, ի շահ Անդրկովկասի խաղաղության ու կայունության:

Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:




NEWS.am

Просмотров: 360 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: