Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 17.10.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 28 » Առիթը չպետք է ձեռքից բաց թողնել. Կիրո Մանոյանը Հաագայի դատարանի որոշման մասին
19:41
Առիթը չպետք է ձեռքից բաց թողնել. Կիրո Մանոյանը Հաագայի դատարանի որոշման մասին
Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը Հայաստանի համար հավելյալ հնարավորություն է՝ շեշտելու, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային իրավունքին հակառակ չէ, ինչպես նաև չի հակասում ԽՍՀՄ օրենքներին։ Այսօրվա ասուլիսին նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ըստ նրա՝ դատարանը չի հաստատում, որ միայն Կոսովոյի անկախությունն է ճանաչում։ «Սա ասում է, որ Կոսովոյի անկախության հաստատումը միջազգային իրավունքին հակառակ չէ։ Դատարանն ընդամենն արձանագրել է փաստը, որ միակողմանի են եղել անկախության հայտարարությունների մեծ մասը և միջազգային իրավունքի մեջ անկախության միակողմանի հայտարարություն կատարելու ոչ մի արգելք չկա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարուղարի տեղակալի այն հայտարարությանը, թե այս որոշումը չի կարող նախադեպային լինել՝ Մանոյանը նշեց. «Եթե նա դա որպես համալսարանի դասախոս ասեր, պետք է իրեն աշխատանքից ազատեին, որովհետև ես համոզված եմ՝ հաջորդ նման խնդրի դեպքում դատարանը հղում է անելու այս որոշմանը։ Ճիշտ չի ասել ԱՄՆ պետքարուղարի տեղակալը, թե սա բացառապես վերաբերվում է Կոսովոյին։ Որոշումը երկու հստակ բաժին ունի՝ մեկը սահմանում է, թե միջազգային իրավունքը ինչ է ասում, մյուսը, թե այդ միջազգային իրավունքին արդյո՞ք Կոսովոյի պարագան հակասում է»։

Ըստ Մանոյանի՝ այս որոշումը ոչ մի երկրի համար պարտադիր չէ, սակայն օրենքի վերջնական մեկնաբանություն է։

Բանախոսի կարծիքով՝ հստակ կարելի է ասել, որ որոշումը իրավական է, սակայն դատավորները քվեարկություն կատարելիս ինչ-որ քաղաքական ազդեցութունների կարող են ենթարկված լինել։

Մանոյանն ընդգծեց, որ այս առիթը չպետք է ձեռքից բաց թողնել, պետք է ավելի ակտիվացնել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը, համոզել ճանաչող երկրներին, որ դրանով իրենք միջազգային իրավունքին դեմ չեն գնա։ Իսկ Ադրբեջանը չի կարող իրավական դաշտում խոսել, քանի որ, ըստ Մանոյանի, տանուլ կտա։

«Չափազանց կարևոր է, որ մենք այս առիթն օգտագործենք և բարձրաձայնենք, որ ԼՂՀ անկախության հռչակումը համապատասխանում է և ԽՍՀՄ, և միջազգային իրավունքին։ Պետք է անպայման անընդհատ միջազգային քաղաքական շրջանակներին հիշեցնել Արցախի խնդրի հոլովույթները, և հիշեցնել այն, որ Արցախն իր անկախությունը հռչակեց, երբ արդեն նույնիսկ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս էր բերվել։ Եվ այդ անջատումը կատարվեց, որովհետև տասնամյակներ շարունակ Խորհրդային Ադրբեջանը խտրական քաղաքականություն է վարել Ղարաբաղի նկատմամբ»,- նշեց բանախոսը։

Ըստ նրա՝ Ղարաբաղի մասին խոսելիս՝ աշխարհին պետք է հիշեցնենք հիմքերը, «որովհետև մարդիկ արդեն սկսել են մոռանալ կամ նոր մարդիկ են այսօրվա քաղաքական դերակատարները»։

Մանոյանի համար անհասկանալի է, թե ինչու Հաագայի դատարանի որոշումից հետո արցախցիները հանրահավաք չանցկացրին. «Սա այն դեպքն է, երբ Արցախի ձայնը պետք է անպայման հնարավորինս բարձր լսվի և հասնի ոչ թե մինչև Երևան, այլ Երևանից այն կողմ»։

Նա գտնում է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը պետք է լինի այն դեպքում, եթե բանակցությունները մտնեն փակուղի։ «Այսօր ճանաչելը կարող է ինչ-որ ձևով դիտվել որպես Հայաստանի կողմից խոչընդոտող քայլ, որն այս պահին այնքան էլ նպատակահարմար չէ։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ակտիվ աշխատանք տանի, որ ԼՂՀ անկախությունը ճանաչվի այլոց կողմից»,- ընդգծեց Մանոյանը։
 

Tert.am

Просмотров: 217 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: