Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 20.10.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 22 » «Ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել»
22:58
«Ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել»

http://www.armenians.net/news/admin/pictures/9912/a95a0662ce887cd68af435250cf7c59a.jpega

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են այցելել Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: Այսօր էլ երիտասարդների հյուրն էր ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Ճամբարի տարածքում շրջայց կատարելուց հետո Նալբանդյանը երիտասարդներին վստահեցրել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա:

«Եթե Ադրբեջանը վերոնշյալ սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Ադրբեջանը Մոսկվայի վեց դրույթներից նախընտրությունը տալիս է միայն մեկին, ապա եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է եւ չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»:

Հունիսի 18-19-ը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները Նալբանդյանը բացատրել է ռուսական հետեւյալ ասացվածքով. «Պարզ է ում են ուղղված այդ ուղերձները: Ռուսերեն մի լավ ասացվածք կա «и ежу понятно»: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները միտումնավոր ականջների մեջ խցան են դրել եւ չեն ուզում լսել, ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը»:
Նալբանդյանը հայտնել է, որ ԼՂ հարցում այսօր շատ բան կախված է, թե ադրբեջանցիները ինչպես կարձագանքեն Ալմաթիում արված կոչերին: Անդրադառնալով ԼՂ հարցում «դեկտեմբերյան առաջարկությունների»` Նալբանդյանը երիտասարդներին ասել է. «Իրականությունն այն է, որ եռանախագահների 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը և այն, իբրև պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է ընդունել 2009թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը` բայց որոշ բացառություններով, պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: Այսօր ադրբեջանցիները մի կողմից ասում են, որ շնորհակալ են, գնահատում են Ռուսաստանի ջանքերը, բայց մյուս կողմից հարցականի տակ են դնում սանկտպետերբուրգյան հանդիպման կարեւորությունը: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում վեց հանդիպում է կայացել Ռուսաստանի բարձր նախաձեռնությամբ»:

Ճամբարում Նալբանդյանը խոսել է նաեւ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին եւ ասել. «Գնդակը գտնվում է թուրքական դաշտում եւ դա այսօր ասում ենք ոչ միայն մենք, այլ նաեւ միջազգային հանրությունը: Կարելի է ֆուտբոլ լավ չխաղալ, բայց չտեսնել, որ գնդակը գտնվում է քո դաշտում, երբ այդ մասին աղաղակում են դաշտի տրիբունաները, հարթակները, դա արդեն այլ ոլորտից է»:

Իսկ վերջում Նալբանդյանը երիտասարդների հետ անկեղծացել է. «Մենք երիտասարդ կադրերի կարիք ունենք, քանի որ ընդլայնում ենք նաեւ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը»:

1plus.am

Просмотров: 259 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: