Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 5 » Զուրաբյանը` «Լևոն նախագահ» կարգախոսի և «մանր-մունր դիտարկումների» մասին
19:17
Զուրաբյանը` «Լևոն նախագահ» կարգախոսի և «մանր-մունր դիտարկումների» մասին
Զուրաբյանը` «Լևոն նախագահ» կարգախոսի և «մանր-մունր դիտարկումների» մասին  «Շարժումը որևէ կարգախոս չի մոգոնում, իսկ հետո փաթաթում ժողովրդին: Ժողովուրդը ազատորեն վանկարկում է այն կարգախոսները, որոնք համարում է ճիշտ: Դա ուղղակի ժողովրդավարության արտահայտում է: Եվ ոչ-ոք չի կարող` ով ուզում է լինի, ժողովրդի կամքին դեմ գնալ»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի` մարտի 30-ին արած հայտարարությունը: Սեֆիլյանը, մասնավորապես, ասել էր, որ նրան դուր չի գալիս ՀԱԿ-ի ակտիվիստների «Լևոն նախագահ» կարգախոսը: Նրա խոսքով` այդ կարգախոսի պատճառով շատ քաղաքացիներ չեն միանում ՀԱԿ-ին, իսկ եթե իր հորդորները չլսեն, «հայտնվելու են լուսանցքում, և գալու է ժամանակը, որ «Սարդարապատն» է առաջնորդելու ժողովրդին»:

«Որևէ հեռանկար լուսանցքում հայտնվելու ես անձամբ դեռ չեմ տեսնում», – ասել է Զուրաբյանը:

Զուրաբյանին հարց ուղղվեց նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի` հայաստանցիներն արդեն որերորդ տարին է` ապրում են «Արջամկան օրը» ֆիլմի հերոսի կարգավիճակում. «Մենք մնացել ենք քաղաքական ձմռան մեջ, մարտի 1-ի` լույս գիշերվա մեջ, մարտի 2-ը և քաղաքական գարունը մեզանում չի սկսվում ոչ մի կերպ»:

«Ով մնացել է` մնացել է: Մենք չենք մնացել, մենք սկսել և շարունակում ենք քաղաքական գարունը: Եվ ես բոլորին կոչ եմ անում մանր-մունր անձնական, կուսակցական, եսապաշտական, որևէ տեսակի դիտարկումներից մի կողմ կանգնել, որովհետև այսօր Հայաստանում ծավալվել է մի պատմական պայքար ժողովրդի ազատագրման համար:

Մոռացե’ք այն բոլոր բաների մասին, որոնք ձեզ բաժանում են: Միասնական եղեք և եկեք միասնական ուժերով հասնենք ժողովրդի հաղթանակին», – մեկնաբանել է Զուրաբյանը:



epress.am

Просмотров: 607 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
+1  
1 Լեւոն Պողոսյան   (05.04.2011 22:08) [ՆՅՈՒԹ]
Պարոն Զուրաբյանը` եթե շատ խնդրենք, կարող է մեկնաբանել "պայքար մինչեւ վերջ" կարգախոսի իսկական իմաստը?:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: