Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27 » Վրացական համարանիշերով մեքենաների խնդրի լուծման համար կառավարությունը պետք է ընդամենը մեկ քայլ անի. Շիրակ Թորոսյան
14:48
Վրացական համարանիշերով մեքենաների խնդրի լուծման համար կառավարությունը պետք է ընդամենը մեկ քայլ անի. Շիրակ Թորոսյան
 Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների խնդրի գլոբալ լուծման համար պետք է ընդամենը մեկ քայլ՝ նվազեցնել մաքսատուրքերը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ խմբակցություն) Շիրակ Թորոսյանը:«Ես կարծում եմ, որ խնդրի գլոբալ լուծման համար ճիշտ կլինի, որ կառավարությունը կատարի ընդամենը մեկ քայլ՝ նվազեցնի մաքսազերծման գումարներն ու դրանք մոտեցնի Վրաստանում գործող մաքսազերծման գումարներին, որպեսզի Հայաստանի քաղաքացին ցանկանա իր մեքենան մաքսազերծել Հայաստանում»,– ասաց նա։Ըստ Թորոսյանի՝ դա միակ տարբերակն է, որը Հայաստանի քաղաքացուն չի դրդի «հակաօրինական քայլերի»։ Ինչ վերաբերում է փետրվարի 24–ին կառավարության կայացրած որոշմանը՝ ըստ որի վրացական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերը վարկ կստանան իրենց մեքենաները մաքսազերծելու համար, Թորոսյանն ասաց. «Կառավարության որոշումը որոշակիորեն կմեղմի իրավիճակը։ Արդեն հայտնի է, որ 400–ից ավելի վարորդներ մաքսազերծել են իրենց մեքենաները, բացի այդ՝ մեծ թվով մարդիկ ցուցակագրվել են մարզպետարաններում, որ ստանան այդ վարկը»։Անցած տարվա դեկտեմբերին կատարված ՀՀ «Մաքսային օրենսգրքի» փոփոխությունների համաձայն՝ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով, որից հետո պետք է մաքսազերծի մեքենան, մինչդեռ նախկին օրենքով Հայաստանի քաղաքացին մեքենայի մաքսազերծումը կարող էր անել 15–օրյա ժամկետում 2 անգամ սահմանը հատելու եղանակով։ «Մաքսային օրենսգրքում այս փոփոխությունները բարդություններ առաջացրեցին Վրաստանի հայերի՝ մասնավորապես ջավախքցիների համար, որովհետև նոր օրենքով նրանց համար Հայաստան մուտք գործելու հարցում սահմանափակումներ առաջացան։ Իսկ նախկինում ջավախքցիները նման սահմանափակումներ չունեին, ինչը շատ հարմար էր Հայաստան եկող ուսանողների, երկարատև բուժման նպատակով այցելողների համար»,– ասաց Թորոսյանը։ Նա կարծիք հայտնեց, որ վրացական պետհամարանիշերով մեքենաներին վերաբերող օրենսդրական խստացումը պայմանավորված էր Վրաստանի իշխանությունների քաղաքականությամբ: «Նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, թե ինքը պարզեցված կարգով արագ քաղաքացիություն կտա ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վրացական պետհամարանիշերով մեքենաներ ունեն։ Դրանով փորձում էին նպաստել, որ Հայաստանի քաղաքացին Հայաստանում վրացական պետհամարանիշերով մեքենաներ վարի»,- ասաց Թորոսյանը։ Ըստ նրա՝ Վրացական իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում վրացական համարներով մեքենաներ վարեն, որովհետև դրանք մաքսազերծվում են Վրաստանում: «Մաքսային օրենսգրքի փոփոխությունները կապված էին հենց այս հանգամանքի հետ, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել Հայաստանում իր մեքենան մաքսազերծելուց»,- ասաց Թորոսյանը։ «Ջավախք» հայրենակցական միության նախագահը հույս հայտնեց, որ վերոհիշյալ խնդիրը կլուծվի, «ինչպես լուծվեց ԱՊՊԱ–ի հետ կապված խնդիրը»: «Պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքի ընդունումից հետո ջավախքցիների մոտ լուրջ խնդիրներ առաջացան, քանի որ նրանք ստիպված էին Հայաստան մտնելիս իրենց մեքենաների դիմապակուն փակցնել ԱՊՊԱ կտրոնը, իսկ Վրաստան մտնելիս՝ հանել այն, քանի որ սահմանային անցակետերում աշխատողները պոկում էին դրանք՝ պատճառաբանելով, թե այլ երկրի թղթեր են»,- նշեց նա։«Սկզբում սրված էր խնդիրը, բայց հիմա կարծես մեղմվել է։ Երևի երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներում քննարկվել է խնդիրը։ Այժմ Հայաստան մտնող մեքենաները նվազագույնը տասը օրով են ապահովագրվում, ինչն արդեն իսկ առաջընթաց է»,– ասաց նա։ Թորոսյանի խոսքով՝ ԱՊՊԱ–ի հետ կապված այժմ միայն մի խնդիր կա. կտրոնը ստանալու համար հայ–վրացական սահմանին հերթեր են գոյանում, ինչի կապակցությամբ իրենք դիմել են կառավարությանը, որպեսզի վերջինս ապահովագրական ընկերություններին հորդորի տեխնիկակական ավելի լայն հնարավորություններ ապահովել, որպեսզի սահմանային անցակետերում հերթեր չգոյանան։ «Խոստացել են լուծել խնդիրը, կարծում եմ՝ կլուծեն»,– ասաց պատգամավորը։


 

Tert.am

Просмотров: 590 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: