Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 18 » Վահրամ Պետրոսյան «Ադրբեջանի նկատմամբ ատելությունն իմ արյան մեջ է ` մեծ չափաբաժնով»
03:58
Վահրամ Պետրոսյան «Ադրբեջանի նկատմամբ ատելությունն իմ արյան մեջ է ` մեծ չափաբաժնով»

Վերջին շրջանում հասարակության մեջ ու մամուլում ամենաքննարկվող թեման հայտնի երգահան Վահրամ Պետրոսյանի մամուլի ասուլիսն էր: Այն wikilieks-ից ու Եգիպտոսի հեղափոխությունից հետո ամենաքննարկվողն էր հայկական իրականությունում: Տաղանդավոր երգահանին մեղադրեցին վերջին տասնամյակում հայկական իրականության բոլոր թերությունների մեջ` տնտեսական աճի ցածր տոկոսից ու դրամի արժեզրկումից մինչև մարտի 1-ի իրադարձությունները ու Շահումյանի անկումը: Այն, որ այս ամենը պատվիրված էր, պարզ էր ի սկզբանե: Մշակութային ասուլիսի նման լայնածավալ տարածումը, հեռուստաընկերություններից մեկի պարբերաբար ցուցադրումն ու արագ և չկողմնորոշված կարծիքի ձևավորումը ապացուցում էր, որ աղմուկը պատվիրված է:  Neonews.am-ի հետ զրույցում Վահրամ Պետրոսյանն անրադառնալով թեմային` նշեց. <<Հրավիրվել էր մամուլի ասուլիս, որտեղ անընդհատ մեղադրանքեր էին հնչում իմ հասցեին` կապված արևելյան ելևէջներ օգտագործելու հետ, ինչը ես չեմ ընդունում: Նշեմ , որ հեռուստաընկերություններից մեկով գնացած ռեպորտաժը ոչ միայն բացարձակապես կապ չունի իրականության հետ, այլև իրականացվել է մարդկային ու լրագրողական էթիկայի բացահայտ խախտումներով: Ես ընդամենը ասել եմ, որ մենք` հայերս, գտնվում ենք նաև արևելյան մշակույթի դաշտում, և ուզենք թե չուզենք, մեր մեջ կրում ենք այդ մշակույթի տարրերը: Ես սա դիտարկել եմ մշակույթի, երգարվեստի դաշտում, ոչ թե քաղաքականության, կամ հասարակական գիտակցության, եվ իմ ասածը լրագրողի կողմից կտրվել է ենթատեքստից ու օգտագործել կեղտոտ նպատակներով: Իմ համար պարզ է այս ամբողջ պատմության և պատվիրատուն, և նպատակը, ինչը ինձ ընդամենը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ես ճիշտ էի, որ որոշեցի չշարունակել համագործակցությունս այդ մարդկանց հետ: Ես ընդհանրապես չէի անդրադառնա այս թեմաներին, եթե վիրավորանքը լիներ անձնական, բայց ինչ-որ մարդիկ, որոնք հայրենիքի ու հայրենասիրության հետ որևէ կապ չունեն, ինձ փորձում են մեղադրել իմ հարենիքը չսիրելու մեջ: Նշեմ, որ ի տարբերություն իրենց, ես ծառայել եմ Հայոց բանակում և երդում տալուց եղել եմ բացարձակ անկեղծ, ես սահման եմ պահել ու սահման եմ պահել նույն ադրբեջանի դեմ, որոնց հանդեպ ես ավելի քիչ ատելությամբ չեմ լցված,քան մյուսները: Այդ ատելությունը, ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ իմ արյան մեջ է` մեծ չափաբաժնով: Եվ անձնական ատելությունը ադրբեջանի նկատմամբ ու իմ սերն առ հայրենիք այնտեղ չի քննարկվել. չի քննարկվել, որովհետև ավելորդ եմ համարել այդ մասին խոսել, ինչպես, որ ավելորդ է ամեն անգամ խոսել նրանից, որ ես սիրում եմ իմ ծնողներին: Ես այնտեղ խոսել եմ այն մասին, որ կան որոշակի արևելյան ելևէջներ հայկական որոշ երգերում, բայց ես չեմ արտահայտել իմ վերաբերմունքն այդ մասին, այսինքն ես չեմ ասել, որ դա լավ է կամ վատ, այլ ասել եմ, որ դա կա: Բայց դա չի նշանակում, որ դա Ադրբեջանական է կամ, ես սիրում եմ դա, ավելին, ասեմ ճիշտ հակառակը` ադրբեջանական երաժշտության ճնշող մեծամասնությունը փոխառնված է հայկականից և այսօր անգամ իմ երգերը թարգմանելու և երգելու համար նրանք ինձանից թույլտվություն են խնդրում: Ինչևէ, ամենակարևորն այն է, որ այդ ասուլիսի ժամանկ չի խոսվել այդ ամենի նկատմամբ իմ վերաբերմունքի մասին, այլ խոսվել է դրանց առկայության մասին, և ավելին, ասել եմ, որ այդ երևույթը, ինչքան որ կա մեզ մոտ, տաս անգամ շատ կա Ադրբեջանում: Ու ինձ համար ամենացավալին այն է, որ իմ հայրենասիրությունից խոսում են մարդիկ, որոնք պատրաստ եղան հանուն վերևի հրամանի` կասկածի տակ դնել ամեն մի սրբություն ու շահարկել այնպիսի սուրբ բան, ինչպիսին հայրենիքն է: Ես իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ իմ հայրենիքի համար, իմ գրած երգերից շատերը, այդ թվում <<Մանկական Եվրատեսիլի>> երգը, Ռազմիկ Ամյանի երգը, որով նա բերեց Հայաստանին գլխավոր մրցանակ ու էլի շատ ու շատ երգեր հաղթանակ են բերել իմ երկրին ու իմ հայրենիքին, ու այսօր էլ պատրաստ եմ թե իմ երգերով ու թե իմ արյամբ ծառայել ազգիս ու հայրենիքին: Իմ համար որևէ նշանակություն չունի, թե ինչ կմտածի իմ մասին ինչ-որ լրագրող, ես այս հարցազրույցը համաձայնվեցի տալ միայն այն բանի համար, որ իմ ժողովրդին ասեմ, որ ես սիրում եմ իմ հայրենիքը, որ ես արյամբ ու գենետիկ հիշողությամբ ատում եմ ադրբեջանցիներին, ու ներողություն խնդրեմ այն թյուր կարծիքի համար, որ ստեղծվել էր իմ անձի շուրջ, լրագրողի ոչ մասնագիտական ու ոչ մարդկային արարքի և իմ` հավասարակշռությունից դուրս գալու պատճառով>>:






neonews.am

Просмотров: 1067 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 MIHRAN   (20.02.2011 21:34) [ՆՅՈՒԹ]
ARVEST@ CHI JANACHUM SAHMANNER. VAHRAM@ AZGASER EV HAJRENASER TGHA E. INCH VERABERVUM E IR TVATS ASULISIN DA LRAGROGHNERI SARQATS GORTSN E.CANKACATS MARD KAROGH E AJD VIJAKUM HAJTNVEL LRAGROGHNERI JNSHMAN TAK. VAHRAM PETROSJAN@ HAJASER EV AZGASER TGHA E.NA ASHKHARHI QAGHAQATSI E.

MIHRAN MERDINYAN ERAJISHT

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: