Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 23 » Վ.Հովհաննիսյան. «Իշխանափոխություն է պետք»
16:54
Վ.Հովհաննիսյան. «Իշխանափոխություն է պետք»

«Եթե ես վստահ լինեի, որ սա բարեփոխումներ իրականացնող իշխանություն է, միգուցե ես կոալիցիայի կազմում լինեի,-այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու ավելացրեց,- ես վստահ եմ` շատ քիչ հավանականություն կա, որ այս կազմով, այս կուրսով մենք նման բարեփոխումները կարող ենք հաջող ավարտի հասցնել»:

Նա խոսում էր «Եվրանեսթին» ՀՀ անդամակցության վերաբերյալ, ՀՀ ստանձնած պարտավորությունների մասին:

«Ա1+»-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ ինքը ընդհանրապես վստահ չէ, որ կոալիցիան ի վիճակի է կատարել որեւէ բարեփոխում:

«Ես տեսնում եմ վտանգը հենց նրանով, որ կոալիցիոն կուսակցությունները կատարած չլինելով խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում իրենց տված նախընտրական խոստումները կամ կառավարության ծրագրով հաստատած եւ ստանձնած պարտավորությունները կատարած չլինելով, այնուամենայնիվ, հանդգնում են միավորվել` իշխանությունը պահպանելու շուրջ: Սա ես համարում եմ սխալ: Սա կատաստրոֆայի կարող է բերել, որովհետեւ եթե մենք չենք տեսնում հույս, որ այս իշխանությունը կշտկի, կփոխի քաղաքական կուրսը, իսկ մենք միշտ լավատեսությամբ հավատում էինք, որ դա հնարավոր է, բայց մենք այս պահին չենք տեսնում դրա նշանները, ուրեմն պետք է իշխանափոխության գնալ»:

ՀՅԴ-ն գտնում է, որ իշխանափոխության գնալու համար ժողովրդին պետք է նորից բացատրել, որ «իշխանություն երեւույթի եւ ընտրություններ երեւույթի միջեւ կա ուղղակի կապ, մեր հասարակությունը դա դադարել է գիտակցել, մեզանում իշխանությունները մի առանձին երեւույթ են ընկալվում, ժողովուրդը կարծում է, որ դրա շարունակականությունը իր կամքից կախված չէ, իսկ ընտրությունները մի միջոցառում է, որին ուղղակի 5 կամ 20 հազար դրամ են բաժանում` կախված թեկնածուի առատաձեռնությունից, կամ ռեգիոնալ առանձնահատկությունից: 
Բայց որ այս երկուսը ուղղակի կապված են եւ ընտրությամբ է ձեւավորվում իշխանությունը, հասարակության ուղեղից լվացված, տարված է»:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով, կա երեք ճանապարհ, որոնցից երկուսը աղետալի են. «Առաջինը` թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, դե, մի կերպ ապրում ենք, սա կտանի կատաստրոֆայի, եթե թույլ տանք, որ այս քաղաքական կուրսով, այս վիճակով իշխանությունը շարունակի: Երկրորդը` ցնցումներով փորձել ձերբազատվել իշխանությունից, սա էլ կտանի կատաստրոֆայի, մնում է երրորդ ճանապարհը, որը կարող է փրկել, դա ժողովրդին ոտքի կանգնեցնելով, առանց ցնցումների, ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարելն է»:

Երբ նկատեցինք, որ արդեն առնվազն 10 տարի ընդդիմությունը հենց այդ էլ փորձում է անել, Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Կա երկու մոտեցում, մեկը վրեժխնդրությունը` ջարդենք, ջնջենք, սրանք վատն են, մյուսը` արդարության հաստատումն է: Դա բերում է հարմոնիայի, վրեժխնդրությունը` նորանոր կոնֆլիկտների»:

Իսկ ինչու «Արդարություն» դաշինքին, որը հենց ձեւավորվել էր այդ գաղափարի շուրջ, չհաջողվեց իրականացնել իշխանափոխություն` մեր հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Վճռականությունն է պակաս եղել,մերը պակաս չի: Մենք օգնում ենք, որ հասարակական շարժում բարձրանա, որովհետեւ պարզ կուսակցական շարժումը այլեւս բավարար չէ, դա հեշտ բան չի, բայց հնարավոր է»: 










a1plus.am

 

Просмотров: 444 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: