Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 17 » Թուրքիայում փակվել է Իսրայելի դեսպանատունը
00:14
Թուրքիայում փակվել է Իսրայելի դեսպանատունը
 

Արտերկրա մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որ ահաբեկչությունների վտանգով պայմանավորված տարբեր երկրներում փակվել են Իսրայելի ներկայացուցչությունները:

Ինչպես տեղեկացնում է թուրքական  Milliyet թերթը, մասնավորապես, փետրվարի 11-ին փակվել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը, իսկ Ստամբուլում` իսրայելյան հյուպատոսությունը: Արդեն փետրվարի 15-ին Իսրայելի ԱԳՆ-ից աղբյուրները տեղեկացրել են «Հարեց» թերթին, որ վերջին շրջանում արտերկրում Իսրայելի մի շարք ներկայացուցչությունների շրջակայքում նկատվում են մի շարք կասկածելի իրադարձություններ: 

ԱԳՆ աղբյուրների գնահատմամբ,  դա կարող է վկայել ահաբեկչությունների նախապատրաստման մասին, ամենայն հավանականությամբ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Իմադ Մուռանիեի մահվան տարելիցի կապակցությամբ: Դիվանագետները Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում աշխատում են տնից: Դեռ հայտնի չէ, երբ կվերականգնվի դիվանագիտական ներկայացուցչությունների կանոնավոր աշխատանքը:

Ինչպես ավելի վաղ,  փետրվարի 14-ին փակվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը ։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այն փակվել է տեխնիկական պատճառներով։









news.am

Просмотров: 479 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: