Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 15 » Թուրքերն են խոշտանգել թուրքական արտադրանքը բոյկոտելու կոչ անող հայ երիտասարդներին. «Ազդակ»-ի խմբագիր
02:07
Թուրքերն են խոշտանգել թուրքական արտադրանքը բոյկոտելու կոչ անող հայ երիտասարդներին. «Ազդակ»-ի խմբագիր






Թուրքական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել, հայտնելով, թե Բեյրութում տեղի ունեցած արտադրական ցուցահանդեսի ժամանակ հայ երիտասարդները հարձակվել եւ ծեծի են ենթարկել թուրք գործարարներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Բացարձակապես կեղծ է այն տեղեկատվությունը, ըստ որի` հայերը հարձակվել են թուրքերի վրա, մարդիկ են փոխադրվել հիվանդանոց: Նման որեւէ բան չի եղել: Թուրքերը, չհանդուրժելով  թռուցիկներ  բաժանող հայ երիտասարդների քաղաքակիրթ պահվածքը, խոշտանգել են նրանց: Միջադեպին ստիպված  միջամտել են Լիբանանի ապահովական իրապահ մարմինները»,-նշեց Քանդահարյանը:  

Ըստ «Ազդակի» խմբագրի` թուրքական  լրատվամիջոցները փորձում են տեղի ունեցածը ուռճացված ներկայացնել, նշելով, որ միջադեպի մասին լուրը հասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին եւ նա պահանջել է, որ Լիբանանի իրավապահները միջամտեն գործին: Քանդահարյանն առաջարկեց չներքաշվել թուրքական ապատեղատավության  մեջ եւ վստահելի աղբյուրներից օգտվել:

Նշենք, որ թռուցիկներ բաժանող երիտասարդները` շուրջ 50 մարդ, Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ են եղել: Վերջիններս  փետրվարի 12-ին Բեյրութի կենտրոնում գտնվող «Պիել» համալիրում ընթացած թուրքական արտադրության ցուցահանդեսի ժամանակ լիբանանյան արտադրությունը քաջալերելու կոչեր  պարունակող  թռուցիկներ  են բաժանել ցուցահանդեսի այցելուներին:  Թռուցիկներ մեջ գրված է եղել «Բոյկոտել թուրքական արտադրությունը եւ աջակցել լիբանանյան արտադրությանը», «Սրանք Ցեղասպանություն ու ոճիր գործած Թուրքիայի արտադրանքն են», «Մերժենք թուրքական միջամտությունը լիբանանյան հարցերին»: Ակցիայի հեղինակ երիտասարդները նաեւ նույն կարգախոսները պարունակող շապիկներ են հագած եղել: Թռուցիկների բաժանման ժամանակ թուրք վաճառականները հարձակվել են հայ երիտասարդների վրա եւ իրավապահ մարմինների աչքի առաջ նրանց նկատմամբ բռնություն կիրառել:

Միջադեպը բոլորովին այլ կերպ է ներկայացրել Թուրքական Cihan գործակալությունը, նշելով, որ թուրք գործարարները փորձել են կանխել թռուցիկների բաժանումը, որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել հայ երիտասարդների հետ։   Բեյրութահայ երիտասադների մի մասը հասցրել է հեռանալ ցուցահանդեսից, իսկ մի մասը ձերբակալվել է։ Ծեծի ենթարկված  թուրք գործարարներից մեկն ասել է, թե  իրենք հայերին ոչինչ չեն ասել, երբ նրանք բուկլետներ էին բաժանում, բայց չգիտես ինչու հայ երիտասարդները իրենց թունդ հայհոյանքներ էին հասցնում։




NEWS.am

Просмотров: 416 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: