04:51 Շվեյցարայի նախագահի այցի մասին | |
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Շվեյցարիայի իր գործընկեր Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախում բացվող օդանավակայանին` նշելով, որ «Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորը ես լինելու»: Այս կերպ նա պատասխանել է Բաքվից հնչող այն սպառնալիքներին, թե վերջիններս կհարվածեն քաղաքացիական օդանավին, եթե այն իջնի Ստեփանակերտի օդանավակայանում: Երկրի ղեկավարը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ունի օդային հաղորդակցության իրավունք, ապա և հավելել. «Նմանատիպ հայտարարություններ աշխարհի պատմության մեջ եղել են, սակայն ոչ թե պետությունների, այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից»: Նախագահը նաև նշել է որ բազմիցս արտահայտվել է Ամերիկյան պրեզիդենտների կողմից ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ եզրույթը հնչեցնելու օգտին, նույնիսկ «անձնական խոսակցության ժամանակ անձամբ խնդրել եմ նրան այդ մասին»,բայց եթե այդպասել էլ չլինի` վհատվելու պատճառ չպետք է ունենանք,այլ շարունակենք պայքարն այդ առումով: Օրվա ընթացքում երկու նախագահները մասնակցել էն Մելիք-Ադամյան փողոցի վրա տեղակայված Շվեյցարիայի դեսպանատան հանդիսավոր բացմանը: HAMAXMBUM.DO.AM
| |
|
Всего комментариев: 0 | |