Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 7 » Շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակո՞ւմ
12:32
Շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակո՞ւմ


Երեկվանից երեք օրով ԼՂՀ Պաշտպանության բանակը բերվել է զորանոցային վիճակի։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ԼՂՀ ՊԲ-ի իր աղբյուրներին։ Թերթի ունեցած տեղեկություններով՝ Արցախի զինված ուժերի ղեկավարները զորքերի կուտակումներ են նկատել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծով մեկ։ «Մեր տեղեկություններով, սակայն, ղարաբաղյան զինված ուժերի ղեկավարները առայժմ չեն պարզել, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը զորավարժություններ է անցկացնում, թե՞ զորքերի կուտակումը այլ նպատակ է հետապնդում»,- գրում է «Ժամանակը»։Tert.am-ի հարցին ի պատասխան Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ասաց, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը։


 

Tert.am

Просмотров: 491 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: