Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 7 » Սենսացիոն զարգացում Դինքի սպանության գործում. հետաքննություն է սկսվել Ստամբուլի նախկին ոստիկանապետի դեմ
21:56
Սենսացիոն զարգացում Դինքի սպանության գործում. հետաքննություն է սկսվել Ստամբուլի նախկին ոստիկանապետի դեմ


Թուրքական դատախազությունը որոշում է կայացրել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ հետաքննություն սկսել 30 քաղծառայողների նկատմամբ, որոնց թվում է նաև Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերահը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերոնշյալ անձինք առաջիկայում կկանչվեն դատախազություն՝ Դինքի սպանության գործի առնչությամբ ցուցմունքներ տալու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրահանգել էր նախագահին կից գործող Պետական վերահսկիչ պալատին ուսումնասիրել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը։

Թուրքիայի Պետական վերահսկիչ պալատը չի կատարում դատարանի գործառույթ և քննության է առնում միայն հույժ կարևոր գործերը։

Այսօր որոշվել է նաև Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործի դատական առաջին նիստի ամսաթիվը. Սամասթը դատարանի առջև է կանգնելու փետրվարի 28-ին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլի դատարանը, բավարարելով Օգյուն Սամասթի փաստաբան Լևենթ Յըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպես անչափահասի: Այս դեպքում Սամասթին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով:

Նշենք նաև, որ ներկա պահին Ստամբուլի դատարանում շարունակվում է Դինքի սպանության գործի հերթական՝ 16-րդ դատական նիստը։ Իսկ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել «Հրանտ Դինքի ընկերներ» կոչվող խումբը։

 








Tert.am

Просмотров: 399 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: