Главная »
2011 » ՓԵՏՐՎԱՐ » 24 » Սեմինար-քննարկում. «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն»
13:02 Սեմինար-քննարկում. «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» |
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպությունը «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողով» թեմայի շրջանակում նախաձեռնել է «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» վերտառությամբ սեմինար-քննարկում` նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման միջազգային իրավական հիմքերին, այդ թվում` Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 28-ին սկսված եւ Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության արդյունքում ի հայտ եկած այն անհերքելի ճշմարտությանը, որ այդ երկրի հայ բնակչության` ներառյալ ԼՂԻՄ-ի մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը որեւէ կերպ չէր կարող ապահովված լինել, քանի դեռ նրանք գտնվում էին Բաքվի գերիշխանության ներքո: Սեմինար-քննարկումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 25-ին՝ ուրբաթ օրը, Երզնկյան 75 հասցեում գտնվող ՔԱՆ-ի դահլիճում, ժամը 11-ին: Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես կգան. - Քաղաքագիտության մագիստրոս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի օգնական Ստեփան Հասան-Ջալալյանը` «Պետականության ձեւավորումն ու զարգացումը Արցախում. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» զեկույցով.
- «Հարությունյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի (Washington College of Law) մագիստրոս (LLM) Լեւոն Գեւորգյանը` «ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունը ինքնորոշման իրավունքի վրա: Ի՞նչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից» զեկույցով.
- Միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը` «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» զեկույցով:
Սեմինարի վերջում ցանկացողների համար կցուցադրվի Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակությամբ նկարահանված` «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» ֆիլմը, ապա կբաժանվեն նույն հեղինակի եւս մեկ ֆիլմը` «Արցախ-Խաչենի իշխանաց իշխանը. Հասան-Ջալալ-Դոլա» պարունակող DVD-տեսասկավառակներ:
7or.am
|
Просмотров: 1088 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |