00:01 Ռուս քաղաքական գործիչ.Ղարաբաղի քաջ ժողովուրդը իր պետությունն է կառուցում | |
Ադրբեջանը բլեֆ է անում, երբ հայտարարում է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Ինչպես գրում է ռուսական «Аргументы и факты» պարբերականը, այս մասին հայտնել է «Յաբլոկո» կուսակցության անդամ Վիկտոր Շեյնիսը «ԼՂ հայկամարտության կարգավորման հեռանկարները. հնարավորություններ ու խորչընդոտներ» թեմայով կազմակերպված կոնֆերանսի ժամանակ: Նախկինում ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր, ներկայումս Պետդումայի անդամն, այնուամենայնիվ, կարծում է, որ նմանատիպ հայտարարություններին պետք է լրջորեն մոտենալ: «Կարճատև հաղթական պատերազմի» մասին գաղափարը նոր չէ: Նույնիսկ եթե Ադրբեջանի իշխանությունների կողմից դա բլեֆ է, ոչ ոք չէր ցանկանա ապրել հրազենի փողի ներքո», - ասել է պատգամավորը: Այս առումով ռուս քաղաքական գործիչն ընդգծել է մշտական սպառնալիքի ներքո իր պետությունը կառուցող Ղարաբաղի ժողովրդի քաջությունը: Նրա խոսքերով, ներկայիս Ստեփանակերտը առողջարանային լիարժեք քաղաք հիշեցնում է, որտեղ մարդիկ հանգիստ ու վստահ են: «Հետևելով Ղարաբաղի ընտրություններին, կցանկանայի, որպեսզի Ռուսաստանում ընտրություններն անցնեին նույն արդարության ու թափանցիկությամբ մթնոլորտում», - հավելել է Շեյնիսը: panorama.am
| |
|
Всего комментариев: 0 | |