Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 11.5.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 13 » Ռիկարդոնեի թեկնածությունն առկախվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող սենատորի ջանքերով
18:03
Ռիկարդոնեի թեկնածությունն առկախվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող սենատորի ջանքերով

Օգոստոսի 5-ին ԱՄՆ Սենատի լիագումար նիստում այդպես էլ քվեարկության չդրվեց Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակման հարցը: Ռիկարդոնեի թեկնածության քվեարկությունն առկախվել է սենատոր Սեմ Բրաունբեքի ջանքերով:

Թեմային անդրադարձել է նաև ամերիկյան Foreign Policy հեղինակավոր ամսագիրը: Պարբերականի` «Հանրապետականները մերժում են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբամայի առաջադրած թեկնածուին» խորագրով հոդվածում նշվում է, որ սենատոր Բրաունբեքը պատրաստվում է նամակ գրել Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և հիմնավորել Ռիկարդոնեի նշանակման հետ կապված իր դժգոհությունները:

«Նամակի բովանդակության մասին ոչինչ չհաջողվեց իմանալ Բրաունբեքի գրասենյակից, սակայն հայտնի է, որ հանրապետականների շրջանում սենատոր Բրաունբեքը մեծ հեղինակություն է վայելում»,- գրում է պարբերականը` ավելացնելով. «Հանրապետական սենատորներն առաջիկայում ամենևին էլ նպատակ չունեն համաձայնություն տալ Ռիկարդոնեի նշանակմանը, իսկ Բարաք Օբամայի վարչակազմն այդ հարցում չի կարողանալու համոզել Ռիկարդոնեին քննադատողներին»:

Foreign Policy-ի հետ հարցազրույցում բարձրաստիճան մի հանրապետական, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ «Առկա զգայուն ժամանակաշրջանում Ռիկարդոնեի թեկնածության առաջադրումը սխալ է, և վարչակազմը պետք է հասկանա, որ այս տարի Ռիկարդոնեի թեկնածությունը չի հաստատվելու, և հուսով ենք, որ Թուրքիայում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնի համար կառաջադրվի մեկ այլ թեկնածու»:

Ամերիկյան պարբերականը նշում է, որ Ռիկարդոնեի թեկնածությանը դեմ հանդես եկող սենատորները նրան մեղադրում են այն բանի համար, որ նա «չափից շատ մոտ հարաբերություններ է հաստատել այն երկրների իշխանությունների հետ, որտեղ նա ժամանակին աշխատել է, ինչպես նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում բացարձակապես անտարբերություն ցուցաբերելու համար»:

Իր հերթին թուրքական Milliyet օրաթերթը, գրում է, որ Սեմ Բրաունբեքն այն 32 սենատորներից մեկն է, ովքեր 2005թ. ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշին կոչ էին արել ապրիլքսանչորսյան ուղերձում 1915թ. իրադարձությունները բնորոշելու համար գործածել Ցեղասպանություն եզրույթը:


Tert.am

Просмотров: 518 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: