Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 22 » Քոչարյանին` «փափուկ բա՞րձ», թե՞ երաշխիք
00:11
Քոչարյանին` «փափուկ բա՞րձ», թե՞ երաշխիք
 Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել ԲՀԿ խմբակցության ղեկավարին Ազգային անվտանգության խորհրդի կազմում ընդգրկելու մասին: Այդպիսով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ խմբակցության ղեկավարն է, դառնում է ազգային անվտանգության խորհրդի անդամ: 


Միգուցե, իհարկե, տրամաբանական է, որ իշխող կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավարը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ: Ավելին` եթե այդ խորհրդի քարտուղարը Արթուր Բաղդասարյանն է, ապա Գագիկ Ծառուկյանը, թերևս, կարող է գոնե անդամ լինել: Բայց խնդիրն այստեղ այն է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա այդպիսի հրամանագիր ստորագրում: Ասենք` ինչո՞ւ դա չստորագրվեց փետրվարի 17-ի կոալիցիոն նոր հուշագրից հետո, ինչը կլիներ միանգամայն հասկանալի` իշխանությունը համախմբվեց, Գագիկ Ծառուկյանը համաձայնեց պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում, և այդ համախմբման ֆոնին էլ, բնականաբար, նա իր տեղը ստացավ Անվտանգության խորհրդում` իշխանության բյուրեղացման կոնտեքստում: 

Բայց Սերժ Սարգսյանը այդ ժամանակ երևի թե խուսափեց նման քայլից, որովհետև այդ պարագայում փետրվարի 17-ի հուշագիրը կդիտվեր ոչ թե նրա լիակատար հաղթանակ իշխանական դաշտում, այլ պարզ գործարք Գագիկ Ծառուկյանի հետ` դու ինձ տեղ կտաս Անվտանգության խորհրդում, ես քեզ կսատարեմ ներքաղաքական գործընթացներում: Բայց երբ Սերժ Սարգսյանն այժմ կատարում է Գագիկ Ծառուկյանին ԱԽ կազմում ներառելու քայլը, դա կրկին առաջ է բերում նույն հարցադրումը, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին սատարել է Անվտանգության խորհրդում տեղ ունենալու պայմանով, և Սերժ Սարգսյանը չի կարողացել երկարաձգել պայմանի կատարումը: 

Միևնույն ժամանակ, շատ հատկանշական է և այն, որ Սարգսյանն այդ մասին հրամանագիր ստորագրում է Մարտի 1-ի մասին իր հայտնի հայտարարությունից երկու օր անց: Արդյո՞ք դա պատահական էր: Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի այդ քայլը ժեստ է Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Հայաստանում քչերն են կասկածում, որ ինչքան էլ Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ նա Ռոբերտ Քոչարյանի շրջանակի գործիչ է: Այժմ այդ շրջանակի գործչին ներառելով Անվտանգության խորհրդի կազմ` Սերժ Սարգսյանը, թերևս, փորձում է մեղմել Մարտի 1-ի մասին իր հայտարարության առաջացրած այն լայն մտայնությունը, որ այդ` Մարտի 1-ի բացահայտման նոր թափ ակնկալելու մասին բարձրաձայն հայտարարությամբ Սարգսյանը, ըստ էության, հարված ուղղեց Քոչարյանին: Հարցն այն է, թե այդպիսով Սերժ Սարգսյանը ՙփափուկ բա՞րձ՚ է դնում Քոչարյանի գլխի տակ և փորձում բթացնել նրա զգոնությունը, թե՞ պարզապես ստիպված է ԱԽ-ում, ըստ էության, Քոչարյանին լրացուցիչ քվոտա տալով` նրան լրացուցիչ երաշխիքներ տալ, որ Մարտի 1-ի մասին հայտարարությունն ուղղված չէ նրա դեմ, և անհանգստանալու կարիք Քոչարյանը չունի:


1in.am


Просмотров: 1575 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: