Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 5 » Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ. Պետրոս Մակեյան
19:30
Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ. Պետրոս Մակեյան
 «Իմ տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ՝ Դաշնակցության դեմքով և մնացած սպեկտրով։ Սա համոզմունք է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ–ի կազմի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի՝ Facebook–ում արած վերջին հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն օրերս Facebook–ում գրել էր, թե 2008թ. մարտին ինքը մի քանի պատգամավորների հետ գնացել է Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ և խնդրել, որ նա հսկողության տակ վերցնի իրավիճակը, բայց Տեր–Պետրոսյանն ասել է, թե ինքն այդ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի։«Եթե Ստեփան Սաֆարյանը հիմա է սկսել այդ մասին խոսել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմից հետո, արդեն պարզ է, թե ինչ քաղաքական պատվեր է կատարում։ Իհարկե սուտ է ասում»,– հայտարարեց Մակեյանը՝ ավելացնելով, որ, իր տեղեկություններով, մարտյան դեպքերի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը փորձել է դուրս գալ իր տնից, սակայն նրան արգելվել է։«Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ–ի դաշտում կապիտուլյացիայի ենթարկվելուց հետո այժմ փորձում է կրակը բորբոքել «Ժառանգության» դաշտում»,- ասաց Մակեյանը՝ հավելելով, թե այսօր ընդդիմությունը հանդես է գալիս մեկ՝ Հայ ազգային կոնգրեսի դեմքով։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», Մակեյանի խոսքով, ինքը գնահատում է այդ կուսակցության մի քանի պատգամավորների, որոնք բազմաթիվ անգամներ այցելել են բանտեր, սակայն կարծում է, թե «այդ պատգամավորները տեղյակ չեն, թե «Ժառանգության» վերնախավում ինչ է կատարվում»։Անդրադառնալով ՀԱԿ–ի վերնախավում առկա անհամաձայնությունների մասին խոսակցություններին՝ Պետրոս Մակեյանն ասաց, որ ինքը ՀԱԿ–ի քաղխորհրդի անդամ է, մշտապես մասնակցում է Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղխորհրդի նիստերին, սակայն չի զգացել, որ ՀԱԿ–ի վերնախավում հակասություններ կան։ ՀԱԿ–ի վերնախավում տարբեր կարծիքների առկայության փաստը, սակայն, Մակեյանը չհերքեց՝ ասելով, որ ՀԱԿ–ի կազմում են տարբեր գաղափարախոսություններով կուսակցություններ ու բնական է այլակարծության գոյությունը։Ինչ վերաբերում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչերին՝ փոխել «Լևոն, նախագահ» կարգախոսն ու ավելի համախմբող կարգախոսներ ընտրել, Մակեյանը նկատեց, որ ինքը համաձայն չէ Սեֆիլյանի տեսակետի հետ։ Ըստ նրա՝ կարգախոսը ոչ թե վերևից է ներկայացվում ժողովրդին, այլ շատ դեպքերում մարդիկ իրենք սկսում են կարգախոսներ հնչեցնել, ու «ժողովուրդը դրան տոն է տալիս»։«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ը գնում է հերթական ընտրությունների։ «Ես համոզված եմ, որ ՀԱԿ–ը պետք է իր գործնական փուլերը հասցնի ավարտին մինչ 2012թ. համապետական ընտրություններ»,– ասաց նա։




Tert.am

Просмотров: 581 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: