00:21 Փորձագետ. Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մարտի 5-ին կփորձեն նվազեցնել ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությունը | |
Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վատացել է, եւ միջազգային հանրության ներկայացուցիչների ազդնշաններն այս առումով արդարացված են։ Փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիան, առաջին հերթին, պայմանավորված է Բաքվի անզիջում դիրքորոշմամբ, որը նպատակաուղղված տանում է բանակցությունների ձախողման։ Խոսելով ԼՂ հակամարտության գործընթացում Լիտվայի ակտիվացման մասին՝ Ղարիբյանը դա բնական համարեց՝ փաստը պայմանավորելով ԵԱՀԿ-ում այդ երկրի նախագահության ստանձնելով։ «Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում նմանօրինակ ակտիվություն ցուցաբերում էր Ղազախստանը, որը ԵԱՀԿ-ն նախագահում էր մինչեւ Լիտվայից նախագահությունը»,- նկատեց փորձագետը։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը՝ ԼՂ խնդրի կարգավորման ուղիների որոնման օրակարգով: Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Հայկական կողմը դեռեւս պաշտոնապես չի տվել իր համաձայնությունը: | |
|
Всего комментариев: 0 | |