Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 18 » Փարիզում ի նշան Լեռնային Ղարաբաղի հետ համերաշխության եւ խաղաղության ցույց կկազմակերպվ
12:08
Փարիզում ի նշան Լեռնային Ղարաբաղի հետ համերաշխության եւ խաղաղության ցույց կկազմակերպվ






Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Սումգայիթի ջարդերի 23-ամյակի կապակցությամբ փետրվարի 28-ին Փարիզում ցույց կանցկացնի, գրում է Nouvelles d`Arménie-ն։ Համակարգող խորհրդի կողմից տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Սումգայիթի ջարդերից 23 եւ Բաքվի ջարդերից 21 տարի անց Ադրբեջանը նախկինի նման ցանկանում է բռնության գործադրմամբ հակառակվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին եւ հայերի իրավունքին՝ ազատ ապրել իրենց հողում։  Այս  տարիների ընթացքում եւ մանավանդ վերջին ամիսներին Իլհամ Ալիեւի բռնատիրական ռեժիմը բազմապատկում է 1994 թվականին կնքված հրադադարի խախտման դեպքերը»։

Այնուհետ հայտարարությունում նշվում է. «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է այդ գործողությունները, մարդասպան ավանդույթների եւ հայերի հանդեպ պանթյուրքիզմի ուղիղ շարունակություն հանդիսացող հայտարարությունները։ Մենք Ֆրանսիայի հայ համայնքին եւ բոլոր դեմոկրատներին կոչ ենք անում միավորվել խաղաղության եւ ԼՂՀ համերաշխության արտահայտման գաղափարների շուրջ»։





news.am

Просмотров: 412 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: