12:11 Մուբարաքը ձերբակալվել է | |
Եգիպտոսի իշխանությունները երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքի տակ են վերցրել։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի դատախազությունը։ Նախնական տվյալներով՝ Մուբարաքը կալանքի տակ կմնա 15 օր։Եգիպտոսի նախկին նախագահն այս պահին գտնվում է Շարմ ալ Շեյխի միջազգային հիվանդանոցում. երեկ երեկոյան Մուբարաքը այդ հիվանդանոցում հոսպիտալացվել էր՝ արյան բարձր ճնշման գանգատներով։ Ավելի ուշ Եգիպտոսի գլխավոր դատախազության քննիչները նախկին նախագահին հարցաքննել էին հենց հիվանդանոցում։Ավելի վաղ հայտնի դարձավ, Եգիպտոսի ոստիկանությունը 15 օրով ձերբակալել է նաև Մուբարաքի երկու որդիներին։ Ինչպես հաղորդել էր Associated Press գործակալությունը, նախկին նախագահի որդիները ձերբակալվել էին այսօր առավոտյան՝ հունվար–փետրվար ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաների դաժանաբար ճնշման, ինչպես նաև կոռուպցիոն գործերի մեջ նրանց մասնակցությունը պարզելու նպատակով։Մուբարաքի և նրա մերձավորների սպասվող հարցաքննության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մուբարաքը, հրաժարականից հետո առաջին անգամ, հրապարակավ ելույթ ունեցավ։ Մուբարաքի ելույթն անցած կիրակի ցուցադրվել էր «Ալ Արաբիա» հեռուստաալիքով։Իր ուղերձում Մուբարաքը կտրականապես հերքել էր կաշառակերության գործով իր նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրաքները և հայտարարել, թե պատրաստ է համագործակցել քննչական մարմինների հետ։Բացի այդ նախկին նախագահն իր ելույթում սպառնացել էր, որ ճաղերի ետևում կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին և արատավորում են իր և իր ընտանիքի հեղինակությունը։Նախկին նախագահը և նրա ընտանիքի անդամները կասկածվում են կոռուպցիայի, ապօրինի հարստացման, ինչպես նաև հունվար–փետրվար ամիսների բողոքի ակցիաները դաժանաբար ճնշելու մեջ։ Որոշ տվյալներով՝ հակառավարական բողոքի այդ ակցիաների ժամանակ Եգիպտոսում մոտ 800 մարդ է զոհվել։Փետրվարի 11–ին, ժաղովրդական հուզումներին տեղի տալով, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց՝ երկրի իշխանությունը հանձնելով զինվորական խորհրդին։ Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց, թե իշխանության ղեկին կմնա առաջիկա վեց ամիսների ընթացքում՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը։
Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |