Главная »
2011 » ՓԵՏՐՎԱՐ » 8 » Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցը
17:45 Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցը |
Միջազգային ճգնաժամային խմբի Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցը հավանական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս ենթադրությունը զեկույցը հիմնավորում է 2010 թվականի դրության ուսումնասիրությամբ: Զեկույցը փաստում է, որ 2010 թ. ընթացքում ավելացել են բախումները սահմանի վրա, և դադար է գրանցվել բանակցային գործընթացում։ Հատկապես խոսվում է 2010 թվականին Մինսկի խմբի անարդյունավետ գործելու մասին: Միջազգային ճգնաժամային խումբը նաև մատնանշում է, որ երկու կողմերն էլ նախորդ տարվա ընթացքում շատացրել են ռազմական ծախսերը:
Հնարավոր պատերազմական գործողություններից խուսափելու և հարցին խաղաղ լուծում տալու համար միջազգային ճգնաժամային խումբը հորդորում է կողմերին ընդունել կարգավորման սկզբունքները: Միջազգային հանրությունը, հատկապես Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պետք է թույլ չտան զենքի կիրառումը սահմանի վրա:
1in.am
|
Просмотров: 549 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |