Главная »
2010 » ՕԳՈՍՏՈՍ » 4 » Մեկ օրում ադրբեջանցիները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը
12:39 Մեկ օրում ադրբեջանցիները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը |
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են սահմանագծի հարավային, հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Միայն Հաթերք գյուղի ուղղությամբ տեղաբաշխված հայկական դիրքերը` հակառակորդը "ԱԿ” և "ԴՇԿ” հրաձգային զենքերից գնդակոծել է շուրջ 750 անգամ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
|
Просмотров: 585 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |