Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 9 » «Լինսի» հիմնադրամը 10.5 միլիոն դոլար է նվիրաբերել Միացյալ հայկական հիմնադրամին
11:32
«Լինսի» հիմնադրամը 10.5 միլիոն դոլար է նվիրաբերել Միացյալ հայկական հիմնադրամին



Միացյալ հայկական հիմնադրամը «Լինսի» հիմնադրամից բավական մեծ գումարի՝ 10.5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել:

Միացյալ հայկական հիմնադրամն այս գումարի մեծ մասը ծախսելու է վեց դպրոցների նորոգման եւ վերանորոգման համար, որոնք գտնվում են 1988 թվականի դեկտեմբերի աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված Հյուսիսային Հայաստանի տարածքում: «Լինսի» հիմնադրամն այս դպրոցների վերականգնման ծրագիրը ձեռնարկել էր 2010 թվականի հունիսին, իսկ այժմ դրա ամբողջացումը փոխանցել է Միացյալ հայկական հիմնադրամին:

Ծրագիրը պետք է կատարվի շինարարական որակի, ապահովության եւ ֆինանսական պատասխանատվության բարձրագույն չափանիշներով:

«Լինսի» հիմնադրամի նվիրած գումարի մնացած մասը Միացյալ հայկական հիմնադրամի կողմից կօգտագործվի իր երկարամյա մարդասիրական առաքելությունը շարունակելու համար, այսինքն` Հայաստանի եւ Արցախի չքավոր հատվածների համար խիստ անհրաժեշտ բարեսիրական ապրանքների ձեռքբերում, փոխադրություն եւ տարածում:

1989 թվականին Միացյալ հայկական հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրվանից, «Լինսի» հիմնադրամը հսկայական աջակցություն է ցուցաբերել այս օգտավետ աշխատանքներին: Հիշյալ թվականից ի վեր, Միացյալ հայկական հիմնադրամը 158 թռիչքներով եւ 1852 ծովային արկղերով 612 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ օժանդակություն է հասցրել Հայաստան եւ Արցախ:

Միացյալ հայկական հիմնադրամը` Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության, «Լինսի» հիմնադրամի, Հայ Կաթողիկե Առաջնորդարանի (Հյուսիսային Ամերիկա եւ Կանադա), Հայ օգնության միության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Առաջնորդարանի, Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Առաջնորդարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ աշխատանքն է:












news.am

Просмотров: 412 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: