18:30 Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են | |
Այսօր լրանում է ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 79-ամյակը, ինչի առթիվ` ի թիվս Կարեն Դեմիրճյանի հարազատների և ընկերների, Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Կարեն Դեմիրճյանի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին նրա շիրիմի մոտ: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այդ ընթացքում Պանթեոն ժամանեց նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` տիկնոջ հետ: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը շրջում էր Պանթեոնում, Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ նրան, որից հետո նրանք մոտ 15 րոպե առանձին զրուցեցին` գրավելով բոլոր ներկաների ուշադրությունը: epress.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |

