Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 2 » Իրանին Բաքվում քննադատում են Հայաստանի հետ կապերն ամրապնդելու համար
18:15
Իրանին Բաքվում քննադատում են Հայաստանի հետ կապերն ամրապնդելու համար

 
Ադրբեջանում քննադատում են հարեւան Իրանին` Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու համար, եւ կոչ են անում վերանայել կապերը պաշտոնական Թեհրանի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնավորապես, Միլի մեջլիսում երեքշաբթի օրը մեկնարկած գարնանային նստաշրջանում նման հայտարարություններով են հանդես եկել թե' իշխանամետ, թե' անկախ մի շարք պատգամավորներ։

«Իրանի իշխանությունների կողմից իրականացվող հակաադրբեջանական քաղաքականությունը, որը վերջին շրջանում սկսել է ակտիվանալ, մտահոգություններ է առաջացնում Բաքվում», - ըստ «Նովոստի-Ազերբայջան» գործակալության, հայտարարել են օրենսդիրները։

Դժգոհության առիթ է դարձել հատկապես Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմիի վերջին հայտարարությունը, որի համաձայն, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիասյանի` Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նավթամթերքներ տեղափոխող խողովակաշար կառուցել։

Իրանական աղբյուրների հաղորդմամբ, նոր խողովակաշարը սկիզբ է առնելու հյուսիսարեւմտյան Թավրիզ քաղաքից եւ շարունակվելու է մինչեւ Հայաստանի հետ սահմանը` հնարավորություն տալով պաշտոնական Երեւանին բավարարել նավթային պահանջների մի մասը:

«Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված այդ համաձայնությունը ուղղակիորեն սպառնում է Ադրբեջանի շահերին», - խորհրդարանական քննարկումներում հայտարարել է անկախ պատգամավոր Ազայ Կուլիեւը եւ ընդգծել. - «Իրանական կողմը հաշվի չի առնում Ադրբեջանի շահերը եւ դասում է Հայաստանը իր բարեկամների շարքում։ Որպես Միլի մեջլիսի պատգամավոր` կարծում եմ, որ ժամանակն է եկել համապատասխան քայլեր ձեռնարկելու` Իրանի այդ երկդիմի քաղաքականության դեմ»։

Ադրբեջանցի պատգամավորների խոսքով, պաշտոնական Թեհրանի կողմից մտահոգիչ քայլեր իրականացվել են նաեւ նախկինում: «Կոչ եմ անում ադրբեջանցիներին ի նշան բողոքի դադարեցնել այցերը հարեւան երկիր», - հայտարարել է իշխանամետ Զախար Օրունջը։

Հայկական կողմը դեռեւս չի մեկնաբանում Իրանի իշխանությունների հետ խողովակաշար կառուցելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ հաղորդումները: Էներգետիկայի նախարարությունը, մասնավորապես, խոստանում է նախարար Արմեն Մովսիսյանի Իրան կատարած այցի մանրամասները հրապարակել հայկական պատվիրակության վերադարձից հետո:


azatutyun.am
Просмотров: 446 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: