Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 9 » «Հստակեցված թիմով առաջ գնալը հրամայական է»
21:11
«Հստակեցված թիմով առաջ գնալը հրամայական է»
«Ա1+»-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ այսօր առավել քան անհրաժեշտ է այդ փաստաթղթի վերահաստատումը, «քանի որ հայտնի է` տնտեսական ճգնաժամը չի շրջանցել նաեւ Հայաստանը եւ այսօր, այս սոցիալական խնդիրներից ելնելով, կարեւորվում է քաղաքական ուժերի միասնական, համախմբված առաջ գնալը: Դրանից ելնելով` անհրաժեշտություն է առաջանում նորից վերահաստատել, թե որ ուժերով ենք գնում երկարաժամկետ խնդիրները լուծելու»:

Առաջիկայում նորից կլինի նիստ, որի ընթացքում կստորագրվի «հուշագիրը»: Հեղինե Բիշարյանը նկատում է, որ հնարավոր են ծրագրային փոփոխություններ, քանի որ որոշ ծրագրեր, որոնք ընկած են եղել կոալիցիոն կառավարության ծրագրի հիմքում այս տարիներ ընթացքում, չեն հասցվել իրականացվել: Բացի այդ նախընտրական տարի է, եւ նոր ծրագրեր կարող են ավելանալ, որոնց շուրջ համագործակցությունը պետք է վերահաստատվի: «Եվ այս պայմաններում հստակեցված թիմով առաջ գնալը դառնում է խիստ անհրաժեշտություն»,-ասաց տիկին Բիշարյանը:
Նա կոռեկտ չհամարեց մեկնաբանել ԲՀԿ վարքագիծը, որը դեռ որոշում չի կայացրել ոչ «հուշագրի» առումով, ոչ էլ Սերժ Սարգսյանին սատարելու կապակցությամբ:

ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը վաղուց հայտարարել են, թե նախագահական ընտրություններին աջակցելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն առայժմ չի բարձրաձայնել իր դիրքորոշումը: Հենց դա էլ վերջին շրջանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ լարվածության առիթ է դարձել:

Ի դեպ, այս փաստաթղթով` «հուշագրով», նախանշվում են այն շրջանակները, որոնց շուրջ կառավարող կոալիցիան պետք է համագործակցի առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ:



a1plus.am

Просмотров: 471 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: