10:52 Հրանտ Դինքի սպանության համար հող նախապատրաստեց ՔՕ 301-րդ հոդվածը. թուրք նախարար | |
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով բացված դատական գործերը նպաստեցին, որպեսզի Դինքի դեմ իրականացվի հարձակում։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը, հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և առևտրի նախարար Նիհաթ Էրգյունը։Թուրք նախարարը խոստովանել է, որ վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը սխալ է գործել ժամանակին՝ որոշ փոփոխություններ իրականացնելով ՔՕ 301-րդ հոդվածում։«Մենք սխալ գործեցինք՝ փոփոխություններ իրականացնելով ՔՕ 301-րդ հոդվածում։ Ասացինք՝ դատախազները խնդիրների առնչությամբ կարող են ազատորեն մեկնաբանություններ անել։ Իսկ այդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդում սկսելու համար նախկինում անհրաժեշտ էր Արդարադատության նախարարության թույլտվությունը, որը մենք վերացրեցինք 2005թ.։ Ասացինք՝ թող դատախազները որոշում կայացնեն այդ հոդվածով քրեական գործեր հարուցելու առնչությամբ»,– ասել է թուրք նախարարը՝ ընդգծելով, որ եթե այդ փոփոխությունը չիրականացվեր, մեծ էր հավանականությունը, որ Հրանտ Դինքի դեմ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով հետապնդում չէր սկսվի։Թուրք նախարարը հիշեցրել է, որ իրենք ավելի ուշ նորից փոփոխություն են իրականացրել 301-րդ հոդվածում, ըստ որի՝ դատախազները այդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդում սկսելու համար դարձյալ պետք է ստանան Արդարադատության նախարարության հատուկ թույլտվությունը։Նշելով, որ Դինքի դեմ բացված դատական գոծերն ուղեկցվում էին սադրիչ գործողություններով, նախարար Էրգյունն ասել է. «Դինքի դատավարության ժամանակ սադրիչ գործողություններ էին իրականացվում, որոնք աստիճանաբար հանգեցրին Հրանտ Դինքի դեմ մահափորձի իրականացմանը»։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |