Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 26 » Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի այցը Հայաստան
10:27
Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի այցը Հայաստան
Օգոստոսի 23-25-ը աշխատանքային այցով Հայաստան էր գտնվում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության անդամներին օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը: 
Անդրադառնալով երկկողմ ռազմական համագործակցությանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նշել է, որ Հունաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է և երկու երկրների ռազմական ու ռազմաքաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա: Հունական կողմը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ՀՀ խաղաղապահ կարողությունների ընդլայնման և անձնակազմի տեխնիկական հագեցվածության հարցում: 

Նույն օրը Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ–ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանության ռազմական կցորդը: Զրույցի ընթացքում բարձր գնահատելով Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, Ս. Օհանյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը կրթության, ռազմական բժշկության, հետախուզության և խաղաղապահության բնագավառներում: 
Եվրոպական մերձեցման իր քաղաքականության մեջ Հունաստանը Հայաստանի առաջնային գործընկերներից է, և այս առումով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի համագործակցության զարգացումն ինչպես ռազմական-ռազմաքաղաքական, անվտանգության, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Բացի այդ, Հայաստանի համար Հունաստանի հետ հարաբերությունները կարևորվում են նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: 
Ս.Օհանյանը ողջունել է երկու երկրների՝ 1993թ.-ին սկզբնավորված համագործակցության շարունակական ընդլայնման ուղիով ընթանալու հանգամանքը, նշելով, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների ռազմական համագործակցությունն ընդգրկել է այնպիսի տարրեր, որոնք կիրառելի են փոխգործակցության մեծ հնարավորություններ ունեցող զինված ուժերի համար: 
Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության հունարեն լեզվի ուսուցման կենտրոն, ծանոթացել են կենտրոնի ուսումնական ծրագրերին և տեխնիկական հագեցվածության մակարդակին: 
Այցի շրջանակներում հունական պատվիրակությունը եղել է նաև ՀՀ ՊՆ հատուկ նշանակության բրիգադում, որտեղ ցուցադրվել են հատուկ նշանակության զորքերի գործողություններին առնչվող մի շարք հնարքներ:
 
Երևան կատարած այցի ընթացքում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, հարգանքի տուրք են մատուցել 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Просмотров: 533 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Heart   (12.06.2014 03:24) [ՆՅՈՒԹ]
A perfect reply! Thanks for taking the treolbu.

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: