Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 15 » ՀՕՊ-ի զորավարժություններ` ադրբեջանի բյուջեի հաշվին
04:45
ՀՕՊ-ի զորավարժություններ` ադրբեջանի բյուջեի հաշվին
 Ադրբեջանի բյուջեի հաշվին Ղարաբաղի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացնում: Ապրիլի 14-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերն իրականացնում էին ռազմական վարժանքներ, որին մասնակցում էին շուրջ մեկ տասնյակ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթռներ: Զորավարժություններն իրականացվում են շփման գծի հարևանությամբ: Այսպիսի "նվեր” Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ի հակաօդային պաշտպանության զորամասերը վերջին տարիներին չէին ստացել: Այժմ նրանք կարող էին իրենց նպատակակետի որսման և ուղեկցման , ինչպես նաև հակաօդային պաշտապանության տարբեր ծառայությունների փոխհամագործակցությունը կատարելագործել Ադրբեջանի բյուջեի հաշվին: Ոչ բոլոր փոքր երկրների ՀՕՊ ուժերին է բախտ վիճակվում փորձարկել իրեն ՀՕՊ ծառայությունները` հետևելով միաժամանակ 10 նպատակակետի և այն էլ բավականին մոտ իրական հնարավոր ռազամական գործողությունների թատերաբեմից: Ամեն պետություն չէ, որ կարող է իրեն թույլ տալ այդպիսի շռայլություն և օդ բարձրացնել միանգամից մի քանի ռազմական ինքնաթիռներ, որ իր ՀՕՊ ծառայությունները կարողանա փորձարկել համակարգերը մինչ "կարմիր կոճակը”: Այդպիսի հնարավորություն ունենալու համար մեր ՀՕՊ մասնագետները հասնում էին մինչև Աստրախանի և Վոլգոգրադի մինչև ընկած "Կապին Յար” ռազմական փորձադաշտը: Միայն СУ-27 ռազմական ինքնաթիռի մեկ ժամ թռիչքն արժե 35 000-ից մինչև 50 000 դոլար, նայած թե ինչ թռիչքային առաջադրանք է կատարում և քանի անգամ է օդ բարձրանում: Ստեփանակերտի օդակայանի շահագործումից առաջ իսկապես անհրաժեշտություն կար փորձարկել ՀՕՊ ծառայությունները և այսպիսի հիանալի հնարավորություն նրանց տրամադրեց Ադրբեջանը:


armweeklynews.am
Просмотров: 903 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: