Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 25 » ՀՀԿ փոխնախագահ. Ղարաբաղը պետք է դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ
17:25
ՀՀԿ փոխնախագահ. Ղարաբաղը պետք է դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ

ՀՀԿ փոխնախագահ. Ղարաբաղը պետք է դառնա միջազգային իրավունքի սուբյեկտՂարաբաղը պետք է ճանաչվի միջազգային իրավունքի սուբյեկտ: Այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: 

Նրա խոսքով, Հայաստանը շարունակելով բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, պետք է բարեկամ պետություններին հորդորի ճանաչել ԼՂ անկախությունը: Դրա համար բավարար հիմք է ստեղծվել նաև Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումից հետո, որում ասաված է, թե այդ երկրի անկախության հռչակումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:

«Բարեկամ պետություններին պետք է հորդորենք, որ սկսեն ոչ միայն այն գործընթացները, որ խաղաղ ճանապարհով պետք է խնդիրը լուծվի, և իրենք սատարում են այդ գաղափարախոսությանը, այլև պետք է ակնհայտ դարձնենք ու հորդորենք, որպեսզի այդ պետությունները սկսեն գործընթացներ Ղարաբաղի անկախության առումով: Պիտի Ղարաբաղը պետությունների կողմից ճանաչվի միջազգային իրավունքի սուբյեկտ»,-ասաց բանախոսը:

Ըստ նրա, դա հնարավորություն կտա Արցախին ներկայացուցչական մարմիններ ունենալ տարբեր երկրներում, որոնց աշխատանքի շնորհիվ ԼՂ խնդրի մասին միջազգային հանրությունն ավելի ինֆորմացված կլինի ու լուծման ավելի կառուցողական մոտեցումներ կլինեն:
 

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 555 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: