Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 26 » Հայաստանից ռեկորդային ծավալով պղինձ է արտահանվում
02:45
Հայաստանից ռեկորդային ծավալով պղինձ է արտահանվում
 Հայաստանից պղնձի հանքաքարի եւ խտանյութի արտահանումը 2010 թ. կազմել է 116 հազ. տոննա։ Այդ մասին նշված է պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։

Պղնձի հանքաքարի նման ծավալներով արտահանումը ռեկորդային է Հայաստանի պատմության ընթացքում։ Համեմատության համար՝ 2009 թ. արտահանվել էր ընդամենը 81,5 հազ. տոննա կամ մոտ 42 տոկոսով պակաս։

Հիմնականում պղնձի եւ մյուս գունավոր մետաղների հաշվին էլ Հայաստանը 2010 թ. գրանցել է արտահանման ծավալների ավելի քան 40 տոկոս աճը։

Արժեքային արտահայտությամբ՝ արտահանվել է 210 մլն դոլարի պղնձի հանքաքար։ Սա Հայաստանի արտահանման ամենամեծ հոդվածն է, եւ արտահանումների ընդհանուր ծավալի 20 տոկոսը։

Բացի հանքաքարից՝ արտահանվել է նաեւ 92 մլն դոլարի չզտված պղինձ։

Այլ գունավոր մետաղներից արտահանման կառուցվածքում մեծ դերակատարում ունի ֆեռոմոլիբդենը՝ 120 մլն դոլար, ոսկին՝ 28,5 մլն դոլար (1,6 տոննա), մոլիբդենը՝ 15 մլն դոլար  (470 տոննա տոննա), ցինկի հանքաքարը՝ 14 մլն դոլար (16 հազ. տոննա տոննա), ալյումինի նրբաթիթեղը՝ 78 մլն դոլար (25 հազ. տոննա)։

Այսպիսով՝ բոլոր գունավոր մետաղների արտահանումը կազմել է մոտ 557 մլն դոլար, կամ արտահանման 55 տոկոսը։












news.am

Просмотров: 498 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: