Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 23 » Հայաստանցիներին կտեղափոխե՞ն ռուսները
12:38
Հայաստանցիներին կտեղափոխե՞ն ռուսները

Այսօր առավոտյան Ռուսաստանի ԱԻ նախարարության առաջին ինքնաթիռը Տրիպոլիի միջազգային օդանավակայանից տեղափոխեց Ռուսաստանի 118 քաղաքացիների:

Նախատեսվում է ևս երեք չվերթ իրականացնել: 
Դեռևս անհայտ է մնում ՌԴ 150 քաղաքացիների ճակատագիրը, որոնք գտնվում են մայրաքաղաքից 750 կմ հեռավորության վրա գտնվող լիբիական անապատում:

Միաժամանակ` Տաջիկստանի ԱԳՆ-ը դիմել է Ռուսաստանի կառավարությանը` Լիբիայում գտվող իր քաղաքացիներին նույնպես տարհանելու համար: Տաջիկստանը Լիբիայում պաշտոնական ներկայացուցչություն չունի: Լիբիայում, ըստ Տաջիկստանի ԱԳՆ-ի, գտնվում են շուրջ 20 ուսանողներ:

Լիբիայում գտնվում են ՀՀ 3 քաղաքացիներ: ԱԳՆ մամլո ծառայությունից «Ա1+»-ը տեղեկացավ, որ նրանց տարհանումը ևս հնարավոր է կատարվի ՌԴ ԱԻՆ-ի միջոցով:

Զոհերի հստակ թիվը հայտնի չէ

Լիբիայի կառավարության տվյալներով` մեկշաբաթյա բախումների արդյունքում զոհվել է 111 զինծառայող, 189 քաղաքացի: Ամենամեծ քանակությամբ զոհերը եղել են Բենգազիում` 104 քաղաքացի և 10 զինծառայող:

Հակառակ սրա` միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մի քանի հարյուր զոհերի մասին են խոսում: 
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել է միայն մայրաքաղաք Տրիպոլիում 800 զոհերի մասին:

Հաագայի միջազգային քրեական դատարանը հաղորդել է, որ Լիբիայում զոհվել է ավելի քան 600 մարդ:








a1plus.am

Просмотров: 454 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: