18:41 Հայամետ կոնգրեսականը Վաշինգտոնին կոչ է անում ՀՀՊ տարրեր տեղակայել Վրաստանում, այլ ոչ՝ Թուրքիայում | |
Ամերիկացի սենատորները Վաշինգտոնին կոչ են անում հակահրթիռային պաշտպանության տարրեր (ՀՀՊ) տեղակայել ոչ թե Թուրքիայում, այլ՝ Վրաստանում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը՝ վկայակոչելով Foreign Policy ամսագիրը։ Պարբերականն ընդգծում է, որ սենատորները նման կոչով են հանդես եկել ի հակազդեցություն Անկարայի կողմից Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու հարցում առաջ քաշվող նախապայմանների։ Ըստ Foreign Policy ամսագրի՝ սենատորներ Ջոն Քիլը, Ջեյմս Ինհոֆը, Ջեյմս Ռիշն ու Մարկ Քըրքը, ով, ի դեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներից է, ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին նամակ են ուղարկել, որում կոչ են արել փոփոխություններ մտցնել ԱՄՆ–ի՝ Թուրքիայում ՀՀՊ տարրեր տեղակայելու ծրագրերում։ Հիշեցնենք, որ անցած տարի Վաշինգտոնը հանդես էր եկել Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու առաջարկությամբ, որին Անկարան դժվարանում էր հստակ պատասխան տալ։ Սակայն որոշ ժամանակ անց Թուրքիայի իշխանությունները ՀՀՊ տարրերի տեղակայման հարցում առաջ քաշեցին մի քանի նախապայմաններ։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հակահրթիռային պաշտպանության տարրերի նկատմամբ վերահսկողությունը պետք է հանձնվի Անկարային, այլապես այդ ուղղությամբ կողմերի միջև որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի։ Ի պատասխան Էրդողանի հայտարարության՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել էր, որ ՀՀՊ տարրերի տեղակայման պատասխանատվությունը կրում է Հյուսիսատլանտյան դաշինքը և ինքն էլ կվերահսկի այդ ամենը։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |