Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 7 » Հարավային Սուդանի ու Լեռնային Ղարաբաղի ընդհանրություններն ու տարբերությունները
20:34
Հարավային Սուդանի ու Լեռնային Ղարաբաղի ընդհանրություններն ու տարբերությունները
Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը ճանաչել է երկրի հարավի անկախության հանրաքվեն, որն անցկացվել է հունվարի 9-15-ը: Միջազգայնորեն ճանաչված Հարավային Սուդանի անցած անկախության գործընթացի մասին այսօր զրուցեցինք քաղաքական գիտությունների թեկնածու Համազասպ Դանիելյանի հետ: 

«Հարավային Սուդանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն փաստացի երբեք էլ Սուդանի պետության մաս չի կազմել: Հարավում գտնվող ցեղախմբերը, ինչքան էլ Հյուսիսը փորձել է նրանց վրա տարածել իր իշխանությունը` նույնիսկ հազարավոր զոհերի գնով, միշտ պահպանել են իրենց անկախությունը արդեն շատ տասնամյակներ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում պարզաբանեց Դանիելյանը: 

Անկախության հռչակման ամեն դեպք ունի իր առանձնահատուկ հատկանիշները: Ամեն դեպքում առանձնահատուկ է տեղական և միջազգային շահերի բախումը, քաղաքագետը հորդորեց չմոռանալ այս մասին, և անկախության հռչակման ամեն դեպք չհամարել նախադեպ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: 

Այնուհանդերձ, Դանիելյանը նշեց նաև, որ կարելի է շատ զուգահեռներ տանել Լեռնային Ղարաբաղի և Հարավային Սուդանի միջև. օրինակ` երկու դեպքում էլ ունենք նավթի գործոնն ու կրոնի խնդիրը. Հարավային Սուդանի բնակչությունը քրիստոնյա է`ի տարբերություն Հյուսիսային Սուդանի, որտեղ մուսուլմաններ են ապրում: 


«Սակայն կան նաև տարբերություններ. օրինակ` Սուդանի Հանրապետության նախագահը միջազգային հանրության կողմից հալածված մարդ է, իսկ Ադրբեջանի նախագահը նման բացասական իմիջ չունի, ցեղասպանություն իրականացրած առաջնորդ չէ: Սուդանի դեպքում նավթի գործոնը չխանգարեց, այլ օգնեց անկախության ճանապարհին, քանի որ նավթի պաշարները գտնվում են Հարավային Սուդանում, չնայած սահմանը դեռ հստակ չէ»,- ամփոփեց Դանիելյանը: 




1in.am

Просмотров: 446 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: