11:45 Համաձայնագիրը խնդիրներ ունի. Ռիչարդ Կիրակոսյան | |
Նախ այն, ըստ քաղաքագետի, բացարձակապես ոչ պետքական և միակողմանի է ներկայանում Հայաստանի համար, և պարզ չէ, թե ի՞նչն է ստիպել Հայաստանի իշխանություններին գնալ նման երկարաժամկետ համաձայնության՝ փոխարենը ստանալով այդքան քիչ բան։ «Վերջիվերջո, դա Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գտնվող միակ ռազմաբազան է, երբ ռազմաբազայի ողջ ծախսերը հոգում է ընդունող կողմը։ Օրինակ՝ անգամ Ղրղըզստանը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում Մոսկվայից՝ ռուսական ռազմաբազայի ներկայության դիմաց։ Ռազմական անվտանգության տեսանկյունից Հայաստանին շոյելու համար Ռուսաստանը առաջարկում է գաղութատիրական մոտեցում՝ իր բազաների ներկայությունը երկարացնելու ձգտման դիմաց առաջարկելով անհասկանալի և լղոզված օգնություն և օժանդակություն։ Անգամ ՌԴ ԱԳ նախարարը Երևանում տված իր հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական ռազմաբազայի առաքելությունն ու մանդատը չեն փոխվելու ինչ-որ լուրջ պատերազմական հնարավորությունների դեպքում։ Այսպիսով, տվյալ համաձայնագիրը վկայում է խորը պրոբլեմների մասին, որոնք հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում պարտադիր ենթակա են խմբագրման՝ դրանք առավել հավասար և անգամ հարգալից մակարդակի բերելու համար»,- ասել է Կիրակոսյանը։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |