15:57 ՀԱԿ-ը պատրաստվում է պատերազմի. Զուրաբյան | |
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ժողովրդին վճռականորեն մասնակցել ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքին, սակայն ՀԱԿ-ը չունի հանրահավաքի արդեն մշակած քայլեր, սցենար, քանի որ սա դինամիկ քաղաքական պրոցես է. հանրահավաքի ընթացքում ժողովրդի հետ միասին կորոշվի անելիքը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Մեզ համար ամենացանկալի և գերադասելի տարբերակն այս իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների միջոցով բոլոր մեր առջև դրված նպատակների իրագործումն է: Ինչպես ասում էին հին հռոմեացիները, եթե ցանականում ես հասնել խաղաղության, ապա պատրաստվիր պատերազմի: Իսկ սա պատերազմ է, իսկապես պատերազմ է, և եթե այդ պատերազմում մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ուրեմն մենք պետք է պատրաստվենք պատերազմի և պատրաստվելու ենք»,- ասել է Զուրաբյանը: Խոսելով նախորդ հանրահավաքում քաղաքացիական անհնազանդության նախապատրաստվելու կոչի մասին` Զուրաբյանն ասել է, որ քաղաքացիական անհանզանդությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ: «Քաղաքացիական անհնազանդության դրսևորումներից մեկը կարող է լինել նաև Բաղրամյան պողոտա հանրահավաքի տեղափոխումը և պետական իշխանության մարմինների պիկետավորումը, ինչպես նաև անժամկետ նստացույցերը, հարկերի վճարումները բոյկոտելը, հազար ու մի բան կա, բայց դա մենք որոշելու ենք ժողովրդի հետ միասին»,- մանրամասնել է ՀԱԿ համակարգողը: Զուրաբյանն անդրադարձել է ՀԱԿ-ի հայտարարությունները վերջնագրեր որակելուն և ասել է, որ իրենք դեռ վերջնագրեր չեն ներկայացրել, այլ բան է, եթե ներկայացված պահանջներն ընկալվել են որպես վերջնագրեր: «Հավատացե´ք, երբ Տեր-Պետրոսյանը վերջնագիր դնի, կդնի շատ պարզ, քաղաքական լեզվով»,- ասել է նա: epress.am | |
|
Всего комментариев: 2 | |||||||
|