Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 3.12.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 14 » Գյումրիում շարունակվում է անշարժ գույքի մասայական օտարումը...
01:14
Գյումրիում շարունակվում է անշարժ գույքի մասայական օտարումը...
 Այստեղ համատարած վաճառվում են տները, քաղաքի բոլոր հին ու նոր սպասարկման օբյեկտները, ինչը, սակայն, ՀՀ միգրացիոն ծառայության պետը չի տեսնում:

 Ինչպես ամեն անգամ խուճապահար ահազանգում են Գյումրիում հրատարակվող «Շրջապատ» ու «Հինգշաբթի» շաբաթաթերթերի տնօրենները, անշարժ գույքը վաճառքի հանելու հիմնական պատճառը գյումրեցիների ճամպրուկային տրամադրությունն է: Դատելով այդ թերթերում տեղ գտած հայտարարություններից, գրեթե բոլոր թաղամասերում վաճառքի հանված սպասարկման օբյեկտներից ու ռուսական հյուպատոսարանի դիմաց հաճախակի գոյացող հերթերից, կարելի է փաստել, որ այստեղ ապրելու հեռանկար չեն տեսնում ոչ միայն գործազուրկ գյումրեցիները, այլեւ քիչ թե շատ կայացած գործարարները: Նշենք, որ նույնիսկ վաճառքի են հանվում անօթեւանների համար կառուցված նոր թաղամասի՝ Մուշ 2 -ի տները, ընդ որում՝ բավականին էժան գներով: 
  Մինչդեռ, ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը օրերս Գյումրիում Եվրոպական միության կողմից միգրացիայի թեմայով կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ փորձում էր հավաստիացնել գյումրեցի լրագրողներին, որ հարցի շուրջ ստեղծված «աժիոտաժը արհեստական է»: «Այդպիսի ծավալների արտագաղթ չկա Հայաստանից, ինչի՞ հիման վրա ենք ասում՝ էմիգրանտը առաջին հերթին պետք է լինի ուղեւոր, չէ՞: Պետք ա ինչ-որ ճանապարհով ուղեւորություն կատարի: Հիմա համեմատում ենք 2010 թվականի ուղեւորահոսքերի ծավալները 2009 թվականի հետ, հատկապես տարբերությունները Հայաստանից մեկնող ուղեւորների եւ Հայաստան ժամանողների: Եթե լինի էդ, ինչ որ ասում են, դատարկվում է, հայաթափվում է, ըսենց ինչ-որ գնահատականներ է տրվում ահասարսուռ, եթե այդպիսի վիճակ լինի, առնվազն էդ տարբերությունները պետք է շատ մեծանան: Պարզունակ բան եմ ասում, հիմա՝ 2009 թվականին տարբերությունը մեկնողների եւ ժամանողների եղել է 25600 կարգի, 2010-ին եղել է 29000, մի քիչ ավելի: Ինչքա՞ն է ավելացել՝ 3000-4000, արդյոք կարելի՞ է էդ 3000-4000 պարագայում, էդ ձեւի դատարկվում է, էդ տերմիններն օգտագործել»,- ասում է միգրացիոն ծառայության ղեկավարը: Վերջինս այսպիսի խիստ գնահատականները կապում է կամ անտեղյակության հետ, որի հիմքում կենցաղային մակարդակի խոսակցություններն են ընկած, կամ կարծում է, որ տեղյակ լինելով, դիտավորյալ խեղաթյուրում են՝ հետագայում քաղաքական շահարկման թեմա դարձնելու նպատակով: 
Պաշտոնյան ՀՀ կառավարության մեղքը չի տեսնում նաեւ Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցների վերաբնակեցման» ծրագրում՝ ասելով, որ այն Ռուսաստանի կառավարության կողմից իրականացվող ինքնուրույն ծրագիր է: Մինչ գյումրեցիները ռուսական հյուպատոսարանի դռներն են ջարդում՝ ծրագրի պահանջներին մանրամասն ծանոթանալու ու մասնակցելու համար, միգրացիոն ծառայութան պետը թվեր է ներկայացնում՝ փաստելով, որ 2007-2010 թվականը 526 ընտանիք է ընդգրկվել այդ ծրագրում: «Էս ֆոնի վրա խնդրում եմ փորձեք-տեսեք՝ իրար հետ համահո՞ւնչ են, տեղավորվո՞ւմ են էդ 526 ընտանիքը, զանգվածային գնացին սիբիրներ, չգիտեմ ուր, սիրում ենք փոքրիկ բանը ուռճացնել, լուն դավա դարձնել»,- նեղսրտում է պարոն Եգանյանը: Ի դեպ, նրա այցից հետո գյումրեցիներն էլ իրենց հերթին էին նեղսրտում, թե ինչո՞ւ այս պաշտոնյան հարկ չհամարեց ոտքով շրջել Գյումրիում ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում: Ինչպես հավաստում է նույն պաշտոնյան, հայերը շատ են մեկնում նաեւ Ֆրանսիա:
  Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն Հայաստանից անօրինական արտագաղթածների հստակ թվեր չի ներկայացնում, բայց խորհուրդ է տալիս ինչ էլ լինի՝ թակել հյուպատոսարանի դռները ու երբեք չլսել այն մարդկանց, ովքեր 5000-6000 դոլար են ուզում Ֆրանսիա հասցնելու համար: Ըստ նրա, վիզան 60 եվրո է, իրենք «այդքան էլ վատն ու չարը չեն». այժմ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եվրոպական դեսպանատներում, կոնկրետ Ֆրանսիայի դեսպանատանը առնվազն 40 տոկոսով նվազել են մերժումները, եթե նախկինում 14 տոկոսով մերժում էին մարդկանց, հիմա մերժումները 9 տոկոս են կազմում: Ի դեպ, հյուպատոսի տեղեկացնելով, եթե նախկինում մարդիկ լքում էին Հայաստանը՝ բարեկեցիկ կյանք ստեղծելու համար, հիմա Ֆրանսիա են գնում այն հայերը, որոնք էգոիստական նկատառումներ ունեն. թեեւ բավականաչափ բարձր վարձատրվող աշխատանք ունեն, այդուհանդերձ, գերադասում են ապրել Ֆրանսիայում: Ըստ հյուպատոսի, քաղաքական ապաստան երկու տարվա մեջ երկու հոգու են տվել:



aravot.am
Просмотров: 826 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: