12:46 «Գերեզմաններ, որոնք աղաղակում են» | |
Սլովակիայի հայտնի Տիադեզ ամսագրում լույս տեսել հոդվածը, որը ներկայացրել են ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը և Սլովակիայի ԱԽ պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Այն ներկայացնում ենք ստորեւ. Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելուց մի շաբաթ առաջ Ադոլֆ Հիտլերն իր տեղակալներին Լեհաստան ներխուժելու մասին լուրը տեղեկացնելուց հայտնեց ահավոր մի միտք. Հիտլերը հասավ իր ուզածին: Մեր խրատը հետևյալն է. եթե ուզում ենք դիմադրել նոր բռնակալներին, չպետք է մոռանանք հնում կատարված հանցագործությունները: Ոչինչ բացի ՌեքվիեմիցԵրբ 2005 թվականի ամռանը շոտլանդացի գիտնական Ստիվեն Սիմը այցելեց Նախիջևան, որը դարերով հայերով բնակեցված մի տարածք է եղել Հարավային Կովկասում, սակայն այժմ պաշտոնապես մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, պարզեց մի ապշեցուցիչ փաստ. հազարամյա հնության խաչքարները, որոնք նա ուզում էր հետազոտել, և որոնք պիտի գտնվեին Իրանին սահմանամերձ մասում, այլևս գոյություն չունեին... նրանք ոչնչացվել էին: Այնուհետև Սիմը ձերբակալվեց, որպես ... հայկական գործակալ: Այս պատմության մեջ նա է ապշեցուցիչը, որ չնայած անցել է հինգ տարի Կովկասի հրաշալիքներից մեկը հանդիսացող այս կոթողների ոչնչացումից հետո և չնայած կատարվածը դատապարտող հնչած որոշ կոչերի, ոչինչ չի փոխվել: Լոնդոնյան «Թայմս»-ը այս արարքը նմանացրեց Թալիբանների կողմից Աֆղանական Բամնիան քաղաքում երկու Բուդդայական արձանների ոչնչացման փաստին: Նույնիսկ Եվրոպայի Խորհուրդը այն ժամանակ կատարվածը դատապարտող որոշում ընդունեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց: 2003 թ.ից Բամիանում աշխատում է համաշխարհային մասնագետների մի ամբողջ կոլեկտիվ, որը բարեհաջող կատարում է Բուդդայի արձանների վերականգնողական աշխատանքները արևմտյան աղբյուրների կողմից ֆինանսավորմամբ: Ջուլֆայի հայկական գերեզմաններն, որոնք սկզբում պահպանվում էին ամերիկյան, իսկ հետագայում նոր զելանդական զորքերի միջոցով, ոչ մի այդպիսի բախտի չարժանացան: Ավելին, Ջուլֆայի պատմական գերեզմանոցի տեղում այսօր...հրաձգարան է: Համազգեստներով սկինհեդերըՎերադառնանք «խաչքարներին» կամ ինչպես ասում են, Ջուլֆայի գերեզմանոցի գերեզմանաքարերին: Ֆրանսիացի հայտնի ճիզվիտ եկեղեցական Ռոդոսի Ալեքսանդրը, որն այցելել էր այս տարածաշրջանը 1648 թվին, գրանցել էր տասը հազար խաչքար: 1998 թվականից այս հնադարյան գերեզմանները սիստեմատիկաբար ոչնչացվում էին բուլդոզերներով: Մինչ 2002 թվականը կանգուն խաչքար չէր մնացել: Վերջին աշխատանքները հանձնվեցին զինվորականներին ու վանդալ- խուլիգաններին, որոնք սեփական ձեռքերով ոչնչացրեցին մնացած գերեզմանաքարերը: Ինտերնետով այսօր էլ կարելի է տեսնել Իրանի սահմանից նկարահանված տեսանյութն ու նկարները: Բաքվի իշխանությունները մինչ այսօր հերքում են կատարվածը, կեղծում իրականությունը և այդ պատճառով մինչ օրս ոչ ոք չի պատժվել նույնիսկ: Ինչու՞ ենք այս թեմային այսօր անդրադառնում: Կա երկու պատճառ: Առաջին պատճառն արդարության վերականգնումն է: Հանցագործությունը կատարվել է, հանցագործները հայտնի են` մեղադրյալների անունները նույնպես, իսկ հուշաքարերն, որոնց մասնիկները կարող են զարդարել աշխարհի բոլոր թանգարանները, մեր ուշադրության կենտրոնում պիտի լինեն: Երկրորդ պատճառը հետևյալն է: Ադրբեջանը իրեն ներկայացնում է, որպես արևմտյան դաշնակից և մուսուլմանական չափանիշներին համեմատ ունի արևմտյան չափանիշներ: Արևմուտքի համար նա ռազմավարական գործընկեր է, որի ժողովուրդն ունի բավականին արևմտամետ մտածելակերպ: Սրան գումարած նաև այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համաձայնության գալու դեպքում դառնում է Հարավ-արևելյան Եվրոպայի, այդ թվում նաև Սլովակիայի համար կարևոր գործընկեր էներգետիկայի ոլորտում: Նաբուկո գազատարը Կովկասով անցնելու դեպքում Ադրբեջանին ավելի կկապի Եվրոպայի հետ, քանի որ այն շահավետ է երկու կողմերի համար էլ: Այ այստեղ էլ ծագում է գործելու կարևոր պահը. Ադրբեջանի հետ համագործակցող երկրները պետք է փորձեն անել ամենն, այդ մուսուլմանական երկրի տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների պահպանության համար: Եթե Բուդդայի արձանները կարելի է վերականգնել` Աֆղանստանում գործող Թալիբանի կամքին հակառակ, ապա առավել ևս կարելի է ուսումնասիրել ու վերականգնել Ջուլֆայի պատմական հուշարձաններից այն ամենն, ինչ փրկման ենթակա է: Եվրոպայի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ են, անկասկած: Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Աֆղանստանի վրա և նրա հայտնվելն Իրանի սահմանամերձ գոտում ավելորդ կրքեր կբորբոքի: Եվրոպական երկրները, և հատկապես նրանք, որոնք լավ կապերի մեջ են Մոսկվայի հետ /Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է/ և Ադրբեջանի հետ նոր առևտրական կապեր են հաստատել, կարող են ավելի օգտակար լինել: Վերջին հաշվով հիմա դրա համար ամենալավագույն ժամանակն է, երբ թուրք-ռուսական կապերի զարգացումը վերելք է ապրում: a1plus.am | |
|
Всего комментариев: 0 | |