17:19 Եվրոպական դատարանը Դինքի գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային | |
Դատարանը, մասնավորապես, վճռել է, որ թուրքական ինքնությունը ենթադրաբար անարգելու համար Դինքին դատելով՝ Թուրքիան փաստացի ոտնահարել է խոսքի ազատության իրավունքը և պատշաճ միջոցներ ձեռք չի առել Դինքին պաշտպանելու համար՝ չնայած տեղյակ է եղել, որ Դինքը բազմաթիվ պառնալիքներ է ստացել։ Ըստ թուրքական «Վաթան» թերթի՝ դատարանը նաև դատապարտել է թուրքական պետությանը Դինքի սպանության գործով հարուցված դատական գործընթացն անարդյունավետ կազմակերպելու համար։ Թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որևէ հայտարարություն չի տարածել այս առնչությամբ, ակնկալվում է, որ պաշտոնապես վճիռը կհրապարակվի արդեն սեպտեմբերին։ Tert.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |


