Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 19 » Եվրամիությունը 100 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին
19:22
Եվրամիությունը 100 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին


Երեկ Եվրամիությունը հաստատել է ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին 100 մլն եվրո ֆիանսական օգնություն տրամադրելու մասին փաթեթը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։
Հաղորդվում է, որ ընդհանուր գումարից մինչև 65 մլն եվրո Հայաստանին կտրամադրվի վարկի տեսքով, իսկ մինչև 35 միլիոն եվրո՝ որպես դրամական օժանդակություն։

Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ օժանդակության տրամադրումը կախված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև հաստատված օգնության ծրագրերի ընթացքից: Դրամական օգնության դիմաց Հայաստանն ԱՄՀ-ի առջև պարտավորվել է կրճատել պետական պարտքը, բարեփոխել կենսաթոշակային և հարկային համակարգերը, ինչպես նաև պետբյուջեի նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը։

«Օգնության առաջին մասը՝ 40 մլն եվրո, Հայաստանին կտրամադրվի Ազգային ժողովի կողմից՝ օգնության այդ փաթեթի պայմանների վավերացումից հետո, իսկ մնացած մասը՝ 2011թ. վերջին»,- նշված է Եվրահանձնաժողովի կայքում: 
Եվրահանձնաժողովը Եվրամիության գործադիր մարմինն է` կառավարությունը:










Tert.am

Просмотров: 476 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: