Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 13 » Եթե այսպես շարունակվի, ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ չի համագործակցի. հայտարարել է Արամ Կարապետյանը
13:24
Եթե այսպես շարունակվի, ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ չի համագործակցի. հայտարարել է Արամ Կարապետյանը
Եթե այսպես շարունակվի, ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ չի համագործակցի. հայտարարել է Արամ Կարապետյանը Այս տարվա սեպտեմբերից սկսած Հայաստանում ռեալ քաղաքական գործընթացներ կսկսվեն, և 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կկազմվեն նախընտրական դաշինքներ: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Այո, երրորդ նախընտրական դաշինքը կստեղծվի, չէ՞ որ կա «Ժառանգություն», Դաշնակցություն Ժողովրդական կուսակցություն», -հավելեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:


Այդ ուժերի մեջ, ըստ Կարապետյանի, ՆԺԿ չի մտնի, քանի որ ինչպես նա վստահորեն հայտարարեց, ՆԺԿ-ն ունի ֆինանսական, մարդկային ռեսուրս ու կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Միևնույն ժամանակ, Կարապետյանն ասաց, որ այս պահին ակտիվ քաղաքական շփումների մեջ է Ժողովրդական կուսակցության հետ և այդ շփումներն էլ ավելի կակտիվանան: Ինչ վերաբերում է իշխանական դաշտին, Կարապետյանն ասաց, որ այնտեղ «մեծ խնդիրներ» են սպասվում: «Մեծ խնդիրներ են ծագելու իշխող կուսակցության մեջ, քանի որ ընդհանուր ցանկով կամ առանձին-առանձին ընտրություններին մասնակցելու խնդիր է առաջանալու: 

Այնպես որ մեզ սպասվում է հետաքրքիր աշուն ու զարգացումներ կլինեն», -հայտարարեց քաղաքական գործիչը: 
Հարցին, թե եթե այսպես շարունակվի ՆԺԿ-ն կհամագործակցի՞ Հայ Ազգային կոնգրեսի հետ, Կարապետյանը կտրուկ պատասխան տվեց. «Ոչ, չենք մասնակցի»: Նա հստակեցրեց, որ ՆԺԿ-ն գաղափարական դաշինքների կողմնակից է, ու այդ պատճառով էլ չի համագործակցի ՀԱԿ-ի հետ: «Գաղափարական խնդիր կա, եթե գաղափարների փոփոխություն չլինի և եթե դրա մեջ մենք գաղափարներով չենք համընկնելու, ապա ոչ գաղափարական դաշինքների չենք մասնակցելու», -հայտարարեց նա:
 
Այժմ, Կարապետյանի խոսքով, ինքը մասնակցում է ՀԱԿ-ի հանրահավաքներին որպես քաղաքացի, քանի որ «ՀԱԿ-ի լիդերը, որպես նախորդ ընտրություններում առավելագույն քվեն հավաքած ընդդիմադիր առաջնորդ, ընդդիմադիր գործողություններ է կատարում»:

Անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե օրեր առաջ նա հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Կարապետյանը հերքեց դրանք ու հայտարարեց, որ վերջին հանդիպումը Հովհաննիսյանի հետ տեղի է ունեցել նրա հացադուլի ժամանակ, երբ Ազատության հրապարակում վրան էր տեղադրվում:





Աղբյուր` Panorama.am

Просмотров: 567 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: