Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 22 » Երևանը կարծում է, որ Բաքուն իր ԶՈՒ-ի կորուստների մասին հրապարակումներով կարող է սադրանքների համար հող նախապատրաստել
01:32
Երևանը կարծում է, որ Բաքուն իր ԶՈՒ-ի կորուստների մասին հրապարակումներով կարող է սադրանքների համար հող նախապատրաստել
 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը կարծում է, որ սեփական Զինված ուժերում կորուստների մասին հրապարակումների միջոցով պաշտոնական Բաքուն նոր սադրանքներ է պատրաստում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետևանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների:

Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար:

Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը:












.newsarmenia.ru

Просмотров: 421 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: