15:17 Դոնի Ռոստովում իր աշխատանքն է սկսել «Ապագա» հայկական հասարակական կազմակերպությունը | |
Ինչպես ասվում է miasin.ru կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, «Ապագա»-ն երիտասարդ, էներգիայով ու կյանքով լի կազմակերպություն է, որը ձգտում է դեպի հետաքրքիր, հոգևոր առումով հարուստ ապագա: «Ապագա» անվանումը պատահաբար չի ընտրվել, այն հստակ արտահայտում է կազմակերպության փիլիսոփայությունը, գոյության իմաստն ու առաքելությունը: «Ապագա»-յի նպատակները` 1. Դոնի Ռոստովում հայ ժողովրդի ազգային մշակույթի պահպանություն և ապագայում դրա զարգացման համար պայմանների ստեղծում 2. Պատմական հայրենիքի (Հայաստան և Արցախ) հետ կապերի ամրապնդում 3. Երիտասարդության շրջանում հանդուրժողականության զարգացման խթանում 4. Հայ Առաքելական եկեղեցու հետ Դոնի Ռոստովի հայերի հոգևոր կապի վերականգնում 5. Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության ամրապնդման խթանում բոլոր կողմերից 6. Դոնի հայ երիտասարդության հոգևոր և մտավոր ներուժի զարգացման օժանդակում 7. Աջակցություն Ռոստովի բոլոր ազգությունների քաղաքացիներին հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը հասու դարձնելու հարցում 8. Հայ սփյուռքի հետ կապերի ամրապնդմանն ուղղված նախագծերի օժանդակում 9. Դոնի Ռոստովում հայերեն լեզվով կրթության վերստեղծում և զարգացում PanARMENIAN.Net | |
|
Всего комментариев: 0 | |