Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 11 » Դժվար է հասկանալ ագրեսիվ վարքագիծը. ՀՀ ՊՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին
22:07
Դժվար է հասկանալ ագրեսիվ վարքագիծը. ՀՀ ՊՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը:

«Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունների մասին արտահայտվելիս բնական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյաները չեն կարողանում թաքցնել իրենց վրդովմունքը: Այդուհանդերձ դժվար է հասկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ագրեսիվ վարքագիծը, երբ խաղաղության ծրագրեր փնտրող միջազգային միջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է կրկին պատերազմ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության` ասել է Դավիթ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի»:










Tert.am

Просмотров: 418 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: