Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 9.5.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 16 » C-300–ները Բաքու չեն գնա. Վահան Շիրխանյան
18:54
C-300–ները Բաքու չեն գնա. Վահան Շիրխանյան


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին C-300 տեսակի զենք չի վաճառի։ «Երկու-երեք տարի ծեծվեց այդ խնդիրն Իրանի հետ, նշվեց, թե Ռուսաստանն Իրանին պետք է վաճառի C-300։ Այդպես էլ չվաճառեց։ Մի քանի տարի ծեծվեց այդ խնդիրը Կիպրոսի հետ։ Ես վստահ եմ, որ այդ զենքը Բաքու չի գնալու»,- հայտարարեց Շիրխանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանում արդեն հրապարակումներ կան, ըստ որոնց՝ այդ զենքի վաճառքը Բաքվին կվտանգի Ռուսաստանի ազգային շահերը։ «Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն ինքն իր շահերին դեմ քայլ անի։ Դա ավելի շուտ խայծ էր, որը մեր ժողովուրդներին խառնեց իրար»,- եզրակացրեց բանախոսը։

Շիրխանյանի խոսքով՝ Ռուսաստանը C-300-ը վաճառելու խնդիր չունի, այդ զենքի գնորդներ շատ կան, քանի որ դա ժամանակի ամենահաջողված համակարգն է։

Եթե, այունամենայնիվ, Ադրբեջանին վաճառվի այդ զենքը, ապա, ըստ Շիրխանյանի, Հայկական բանակն ունի բավարար գիտելիքներով զինվորականներ, որոնք ի վիճակի են գործողություններ պլանավորել, որպեսզի Հայաստանը չտուժի։

Շիրխանյանի խոսքով՝ Հայաստանի հավատարիմ դաշնակիցը Ռուսաստանն է։ «Հայաստանի համար կործանարար է Ռուսաստանին չապավինելը։ Այսօր երկու երկրների ռազմական դաշինքը պաշտպանում է Հայաստան-Թուրքիա սահմանը, այդ դաշինքն ապահովում է Հայաստանի ռազմական անվտանգությունը»,- ընդգծեց նա՝ կարևորելով երկու երկրների ռազմական համագործակցության համաձայնագրում կատարված փոփոխությունները։

Շիրխանյանը Հայաստանին խորհուրդ չի տալիս հույս դնել ՆԱՏՕ-ի վրա և անդամագրվել այդ կառույցին, քանի որ «այդ կառույցի գլխավոր երկրներից մեկը Թուրքիան է, որը Հայաստանի ազգային առաջին սպառնալիքն է։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր երկրներն իրենց իրենց ազգային շահը տեսնում են Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում»։

Tert.am

Просмотров: 490 | Добавил: ArUn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: