10:48 Բաքվի քարոզիչները շարունակում են ստել | |
![]() Թե այս ամենով հանդերձ ինչ նպատակ են հետապնդում տվյալ փորձագետն ու նրա համախոհները, երևի թե` ակնհայտ է` փրկել սեփական զինուժի հեղինակությունը… Սակայն մի պահ, եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ կատարվածը ոչ թե կամավոր անցում էր, այլ` գերավարում, ապա հարց է ծագում` դրանից որքանո±վ է անխոցելի դառնում ադրբեջանական բանակի, առանց այդ էլ, բավականին խոցելի հեղինակությունը: Շրջանառության մեջ դնելով գերավարման վարկածը, փաստորեն Բաքվի քարոզչամեքենան հիմք է ստեղծում ոչ միայն կասկածի տակ առնելու սեփական բանակի մարտունակության մասին պարբերաբար հյուսվող դիֆերամբների իրողությունը, այլև ենթադրելու, որ ադրբեջանական բանակի առաջնագիծն անպաշտպան է: Հակառակ դեպքում ինչպես էր հնարավոր հաղթահարել, իրենց իսկ բնորոշմամբ` ադրբեջանական հզոր բանակի պաշտպանությունը և առանց որևէ կրակոցի ու կորստի գերավարել դիրքապահ ջոկի հրամանատար Ռոման Հյուսեյնովին… Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե հայկական կողմը կրտսեր սերժանտ Հուսեյնովին կստիպի հեռուստատեսությամբ վարկաբեկել սեփական բանակը, ապա, թերևս, ադրբեջանական քարոզիչներին հարկ է հիշեցնել, որ այդ մեթոդը բացառապես եղել և մնում է Բաքվի մենաշնորհը: Ինքնակամ կերպով ղարաբաղյան բանակին հանձնված ադրբեջանցի ցանկացած զինվոր, այդ թվում նաև` Ռոման Հյուսեյնովը, համոզված եղեք, իրեն ավելի պաշտպանված կզգա, քան այն զորամասում, որտեղ նա ծառայում էր, և կօգտվի բոլոր այն իրավունքներից, որոնք ամրագրված են միջազգային օրենքներով, այդ թվում, ինչու չէ, նաև ազատ և հրապարակային արտահայտվելու հնարավորությունից… Վերջում մի հավելում ևս: 2010թ. հունվարի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի հրետանային դիվիզիոնում տեղի ունեցած արյունալի միջադեպի արդյունքում` ավտոմատային կրակահերթից սպանվել է 6, վիրավորվել` 2 զինծառայող: Կրակահերթն իրականացրել են շարքայիններ Էլխան Ազիզովը և Սադիգ Մամեդովը… Սա այն նույն զորամասն է, որտեղ ծառայում էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը… Նա, ով նախընտրել է թողնել իրեն վստահված դիրքը և ինքնակամ հանձնվել Պաշտպանության բանակին: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին | |
|
Всего комментариев: 0 | |