Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 22 » Բանակի ուժը միայն շատ զենք ունենալու մեջ չէ. Ռիչարդ Կիրակոսյան
11:53
Բանակի ուժը միայն շատ զենք ունենալու մեջ չէ. Ռիչարդ Կիրակոսյան


Թեև Հայաստանի զինված ուժերն այսօր Հարավային Կովկասում ամենամարտունակն են, սակայն բանակի ուժը միայն մարտունակության և շատ զենք ունենալու մեջ չէ. կարևոր է ապահովել նաև բանակի կրթվածությունն ու կարգապահությունը: Հայաստանի բանակում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ քննարկմանն այսօր նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա` վերջին շրջանում բանակում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանությունները մտահոգվելու տեղիք են տալիս, հետևաբար պետք է անհանդուրժող լինել խախտումների նկատմամբ:

«Կարգապահական կանոնագրքի ընդունումը չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, թե այն ինչպես է կյանքի կոչվելու»,- ընդգծեց Կիրակոսյանը: Նրա խոսքով` վերջին սպանությունների մասին գրելը և դրանց վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից մտահոգություն հայտնելը կարևոր էր, սակայն հաջորդ քայլը պետք է լինի կարգապահության պահպանումը: «Այն մարդիկ, ովքեր չպետք է լինեն Զինված ուժերում, չպետք է այնտեղ լինեն»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նշեց, որ գնահատելի է ներկայիս պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների ծրագիրը:

Կիրակոսյանի կարծիքով` Հայաստանն այլևս սպառող երկիր չէ. «Հայաստանը աշխարհում նպաստում է նաև անվտանգության ապահովմանը, մասնակցում է խաղաղապահ գործընթացներին»: Հետևաբար, ըստ բանախոսի, անհրաժեշտ է անհանդուրժող լինել Զինված ուժերում գրանցվող խախտումների նկատմամբ:

 

 








Tert.am

Просмотров: 449 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: