Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 2 » Ազատության հրապարակում այսօր մեկնարկում է հայ մտավորականների կողմից նախաձեռնված նստացույցը
15:13
Ազատության հրապարակում այսօր մեկնարկում է հայ մտավորականների կողմից նախաձեռնված նստացույցը

Հայ մտավորականների կողմից նախաձեռնված նստացույցն Ազատության հրապարակում կմեկնարկի այսօր՝ ապրիլի 2-ին. նստացույցը կսկսեն «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրեգետ Հրանուշ Խառատյանը եւ գիտնական Անահիտ Տոնոյանը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Կարինե Հակոբյանը։
«Ակցիան կլինի նստացույցի ձեւով, այն կշարունակի Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի շարժումը։ Նրանք համարում են, որ «Ժառանգության» առաջնորդը ձեռնոց է նետել, եւ իրենք պատրաստ են միանալու նրան, շարունակելու ակցիան»,- ասաց Կարինե Հակոբյանը՝ ավելացնելով, որ ակցիայի նախաձեռնողներն ավելի հարմար են գտել նստացույցի ձեւաչափը, որովհետեւ համարում են, որ մեկօրյա հացադուլը բողոքի այնքան էլ արդյունավետ ձեւ չէ։
Հարցին՝ տեղյա՞կ է, թե ովքեր են լինելու Ազատության հրապարակի նստացույցը շարունակող հաջորդ երեք անձինք, կուսակցության քարտուղարն ասաց, որ այս մասին պարզ կդառնա միայն վաղը։
Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել էր մարտի 14-ից: Նա հացադուլը դադարեցրել էր մարտի 30-ին։

 

 
 
NEWS.am

Просмотров: 551 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: