Главная »
2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14 » Արցախում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը
18:55 Արցախում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը |
Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարևորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը: Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի և ստորաբաժանումների: Հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
|
Просмотров: 535 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |