Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 13 » Արամ Մանուկյանի պատասխանը Ժիրայր Սեֆիլյանին
12:52
Արամ Մանուկյանի պատասխանը Ժիրայր Սեֆիլյանին





 
"Չեմ մեկնաբանում: Մենք  լուրջ պատրաստվում ենք առաջիկա իրադարձությանը: 28-ը մեզ համար շատ կարեւոր օր է:

Ուրիշ ոչինչ, կողքից որեւէ կարծիք, խանգարող  կամ մեր դեմ որեւէ խոսող բացառապես ինձ չի հետաքրքրում”,-henaran.am –ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով "Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա հայտարարությանը:

Հիշեցնենք, որ "Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր պատասխանելով Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` "սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին” մեսիջին, այսօր ասել է, որ "իշխող ռեժիմին ուղղված պարտվողական դիմումների փոխարեն, շատ ավելի լավ կլիներ, որ ենթատեքստ ունեցող ուղերձներ ուղղվեին չգիտես ինչու արդեն մոռացված "թաթար–մոնղոլական ավազակապետության” պարագլուխներին, և ոչ թե գործընկերներին, որոնք պայքարել և պայքարելու են այս ռեժիմից օր առաջ ազատվելու համար”։ Ժիրայր Սեֆիլյանը ՀԱԿ առաջնորդի ապրիլության ելույթը պարտվողական է որակել:


henaran.am

Просмотров: 682 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: